Աշխատելը հերոսություն է, ծուլությունը՝ նորմալ. ինչու են լղոզում հերոսի կերպարը
copy image url

Աշխատելը հերոսություն է, ծուլությունը՝ նորմալ. ինչու են լղոզում հերոսի կերպարը

Միտք Ներքին 1 տարի առաջ - 08:45 26-12-2023
Խորհրդային անաստված տարիներին հերոսի կերպարն աղավաղվեց, հեռացավ կրոնական, ժողովրդական պատկերացումներից։ Դեկտեմբերի 24-ի երեկոյան կազմակերպված «Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակաբաշխությունը նման էր սոցիալիստական աշխատանքի հերոսի մեծարման երեկոյին, մեկ տարբերությամբ, որ ներգրավել էին նաև փոքր ձեռնարկատերերին։ Իսկ լերմոնտովյան անվանումն ակնարկում էր, որ հայերն աշխարհին դեռ նայում են ռուսական աչքերով։ Ինչու՞ են պարտությունը մարմնավորողները լղոզում հերոսի կերպարը, ինչու՞ է անկախության պաշտպանության շարժում սկսողը քարոզում ռուսական մոտիվ, և ինչու՞ են փոքր ձեռնակատերերին առանձնացնում։

Իհարկե՝ առաջին մրցանակը ստացած մաթեմատիկայի ուսուցիչը և բոլոր մրցանակակիրներն ու թեկնածուները հարգանքի և խոնարհումի են արժանի իրենց աշխատանքի, ջանասիրության, նորարարությունների համար։ Բայց աշխատելը հերոսացնելով, սխալ ուղերձ է հղվում հանրությանը։ Ստացվում է՝ եթե աշխատողը հերոս է, ապա ծուլությունը նորմալ է, բնորոշ հասարակ, սովորական մարդկանց։ Այնինչ՝ պետք է լիներ հակառակը՝ աշխատելն ու նորարարությունը պետք է համարվեն նորմալ, մեծամասնությանը բնորոշ, իսկ ծուլությունը՝ մեղք։

Օրինակ՝ Գերմանիայում և մի շարք եվրոպական երկրներում, ի հակադրություն պրոլետարական մտածողության, խրախուսվում է բարիք ստեղծելը։ Եթե ՀՀ իշխանություններն իրապես ցանկություն ունեն խրախուսել աշխատանքը, ապա կարող էին մրցանակակիրներին անվանել ոչ թե հերոսներ, այլ բարիք ստեղծողներ, ինչպես Եվրոպայում, միավորել բոլոր աշխատողներին բարիք ստեղծելու ընդհանուր առաքելության շուրջ, չառանձնացնել փոքր ձեռներեցներին, այլ ներգրավել թե՛ հասարակ բանվորին, որն անտրտունջ աշխատում է, թե՛ միլիոնատեր հարկատուին, որն աչքի է ընկել բարխիղճ հարկատվությամբ և ծավալուն բարեգործությամբ։ Բայց ՔՊ-ն հերթական ազդակն է հղում աշխարհին հակաքաղաքակրթական դիրքավորման մասին։ Այնպիսի տպավորություն է, թե ՀՀ-ում ոչ թե երիտասարդներն են պաշտոնյաներն, այլ ԽՍՀՄ-ում ծնված, մեծացած, ռուս գրականությամբ ձևավորված, զառամախտով տառապող նախկին պրոլետարներ։

Հերոսները մարդկային վեհ հատկանիշներ ունեն, խիզախության, առաքինության, սխրանքի մարմնավորում են։ Պարտությունների միջով անցնող հայ ժողովուրդը, ենթադրաբար, կուզենար հերոսացնել զինվորներին, որոնք սխրանքներ են գործել, խիզախորեն պաշտպանել ժողովրդի ազատությունը և զոհվել հերոսաբար։ Բայց ՔՊ-ական իշխանությունն այս մրցանակաբաշխությամբ փորձ արեց ներդնել հերոսականությունն առօրեականության մեջ և հերոսականությանը առօրեականություն հաղորդել, հնարավորինս հեռացնելով ազատության թեման։ Եթե հերոսն ուղիղ առնչվեր ժողովրդի ազատության պայքարին, ապա հանրությունը կլցվեր վրեժով և ռևանշի մտադրությամբ։

Իսկ սոսկ աշխատանքը հերոսացնելով, ուղերձ հղվեց, որ խաղաղության, խաղաղ, ստեղծագործ աշխատանքի ջատագով են։ Դրանից զատ՝ եթե պարտությունը մարմնավորող ՔՊ-ական իշխանավորները հերոսացնեին ժողովրդի ազատության պայքարի նահատակներին, ապա հենց բեմում կզգային իրենց ավելորդությունը։ Ավելին՝ մրցանակակիների շարքում 44-օրյա պատերազմի մասնակիցների ներգրավելով, վերաիմաստավորվել էր 44-օրյա պատերազմի էությունը։ Այն դարձել էր ոչ թե ազատության համար պայքար, այլ աշխատանքի։

Կա նաև լավատեսական ենթադրություն, թե «Մեր ժամանակների հերոսը 2023» միջոցառումը պարտադրված էր դրսից։ Այս վարկածի օգտին է վկայում այն, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում շատ ասելիք չուներ, մեջբերում էր մասնակիցների և մրցանակակիրների խոսքերը։ Եթե այդպես է, ապա դեռ հույս կա, որ ՔՊ-ականները մի օր հերոսին կտարբերեն բարիք ստեղծողից, նորմալ չեն համարի ծուլությունը, խտրականություն չեն դնի աշխատողների միջև և ռուս գրականությունից բացի՝ այլ գրքեր էլ կկարդան։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:15 Առաջին անգամ էր, որ տնից դուրս էր եկել ու չէր վերադարձել. 3 օր անհետ կորած, 68-ամյա պապիկը գտնվել է մահացած
12:35 Քայլ արա, արի տուն, թքեմ վրադ, ռադ եղի ստեղից․ էդ ա՞ ձեր կոնցեպտը․ Քրիստինե Վարդանյան
23:44 Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 40 դրվագով
14:17 Դուք միջին որակի վարչապետ եք ու «Զապոռոժեց» վարող, ձեր դիամցը չեք նայում․ Սեյրան Օհանյան
11:15 Հաջորդիվ՝ անուն առ անուն. կանգնեցնել է պետք առնետների խրախճանքը. Մետաքսե Հակոբյան
21:52 Իրականում 595.000 ստացող ուսուցիչը նույն 400.000 ստացող ուսուցիչն է. կրթության փորձագետ
18:38 Կրասարցիների մոտ վախի մթնոլորտ են ստեղծել, որ կոծկեն իրենց անգործությունը. շիրակցի ֆերմեր
10:19 ՌԴ–ում առաջարկել են չեղարկել դիպլոմները մասնագիտությամբ չաշխատելու դեպքում. Lenta
14:50 Փոքրոգի, ապապետական բոյկոտ ու սպառնալիք Գյումրիում
14:13 Ասացի՝ շատ տաղանդավոր կին է, պետք է մտցնել ՔՊ ցուցակ․ չեմ փոշմանում. Ռուբեն Ռուբինյանն՝ Աննա Գրիգորյանին