Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 12:58 23-12-2023

Սամվել Շահրամանյանը ՀՀ-ում կարող է ստորագրել միայն իր անձնական բնույթ ունեցող փաստաթղթերը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել․

«Սամվել Շահրամանյանը, որպես բռնի տեղահանված անձ, ինչպես բռնի տեղահանված մեր մյուս հայրենակիցները, ՀՀ-ում կարող է ստորագրել միայն իր անձնական բնույթ ունեցող թղթերի ու փաստաթղթերի վրա (դիմում, անձնական իրեր, հուշատետր, անձնագիր, հեղինակային գիրք և այլն)։

ՀՀ-ում պետական որոշումների, կարգադրությունների, հրամանագրերի տակ կարող են ստորագրել միայն ՀՀ պետական պաշտոնյաները (հիմնականում բարձրագույն, երբեմն՝ ոչ)»։