copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 22:51 25-04-2025

Ուկրաինան չի ստորագրել հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագրի վերջնական փաստաթղթերը. Թրամփ

Ուկրաինան չի ստորագրել ԱՄՆ-ի հետ հազվագյուտ հողային տարրերի վերաբերյալ շատ կարևոր համաձայնագրի վերջնական փաստաթղթերը։ Հուսով եմ՝ այն անմիջապես կստորագրվի։

Այս մասին սոցցանցում գրառում է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Առնվազն երեք շաբաթ է անցել, ընդգծել է նա։

Թրամփը հավելել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները սահուն են ընթանում։ Հաջողությունն առջևում է։