Հայաստանից դուրս իմ ճամփին քար ու տատասկ ցանողներ շատ եղան․ Գարեգին Նժդեհի գերեզմանի առեղծվածը
copy image url

Հայաստանից դուրս իմ ճամփին քար ու տատասկ ցանողներ շատ եղան․ Գարեգին Նժդեհի գերեզմանի առեղծվածը

Ներքին 1 տարի առաջ - 20:59 21-12-2023
1946 թ․ նոյեմբերի 14-ին ԽորհրդայինՄիության պետական անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված հույժ գաղտնի օպերացիայով Երևան է տեղափոխվում «Զուբր» ծածկանունով մի կալանավոր, որը նույնպիսի գաղտնի պայմաններում էլ բանտարկվում է Երևանի բանտում։ Այս ծայրահեղ զգուշավորությունը պայմանավորված էր 2 հանգամանքով․ մի կողմից չափազանց արժեքավոր էին այդ կալանավորի կապերն արտերկրում, մյուս կողմից՝ նրա՝ Երևանում գտնվելու մասին լուրը մեծ ալիք կարող էր բարձրացնել, ինչը անցանկալի էր իշխանությունների համար, թեև քչերը գիտեին, որ նա ողջ էր։ Այդ կալանավորը Գարեգին Տեր-Հարությունյանն էր, նույն ինքը՝ Գարեգին Նժդեհը։

Այսօր ցարական բանակի սպա, հայազգի ռազմական և պետական գործիչ, հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է։

1947 թ․ դեկտեմբերի 10-ով թվագրված իր նամակում Նժդեհը գրում է հետևյալ խոսքերը Ստալինին․ «Քաղաքացի գեներալիսիմուս, ես չէի ուզի ապրես, եթե չզգայի, որդեռ կան խնդիրներ՝ հանուն որոնց պետք է ապրել։ Մեռնե՞լ, ինչ կա մահից ավելի հեշտ բան ծեր հայրենասերի ու զինվորականի համար։ Ինձ չեն հետաքրքրում ո՛չ կյանքը և ո՛չ էլ մահը, այլ միայն վերջին ցանկությունս է մասնակցել ֆեոդալական Թուրքիայի ոչնչացմանը։ Քաղաքացի գեներալիսիմուս, չլքելով Սոֆյան, ես ցուցաբերոցի հայրենասիրություն և պորհրդային իշխանության հետ հաշտվելու անկեղծություն։ Ես մնացի՝ վստահելով Ձեզ։ Ով վստահում է մեծ մարդուն, նա չի փոշմանում։ Հավատում եմ, որ իմ ասպետությանը Դուք կպատասխանեք անկեղծությամբ»։

Ի պատասխան Նժդեհը ստանում է Ստալինի լռությունը…

Այս նամակից հետո Նժդեհին նորից տեղափոխել են Վլադիմիր, ուր և նա մահացել է 1955 թ․ դեկտեմբերի 21-ին։

1954 թ․ նա արդեն ուներ լուրջ առողջական խնդիրներ։ Նա գրում է իր կտակը, որում ասվում է, որ ձեռագրերը, շորերն ու ժամացույցը թողնեն եղբորը, իսկ իրեն անպայման թաղեն հայրենիքում։



Կուզմենկո անունով մի դատապարտյալ ժամանակին վկայել է, որ ինքը Վլադիմիրի բանտում ծանոթացել է հիվանդությունից թուլացած մի ծերունու հետ, որը մշտապես իր մոտ էր պահում կապոցում ամփոփված մի բուռ հող: Ինչպես ինքն էր ասում՝ «իր հայրենիքից մի մասունք»: Կուզմենկոն հիշում է, որ մի օր խուզարկության ժամանակ նրանից խլում են այդ կապոցը և չեն վերադարձնում, իսկ նա մանկան պես լաց է լինում: Կուզմենկոյի վկայությամբ՝ այդ ծերունու անունն էր Գարագին Տեր-Հարթությունյան՝ Գարեգին Նժդեհ:
Նժդեհը վախճանվեց 1955 թվականի դեկտեմբերի 21-ին Վլադիմիրյան բանտում: Եղբոր ջանքերով նրա աճյունը թաղվում է հենց Վլադիմիրում, քանի որ ռուսական իշխանությունն արգելում է Գարեգին Նժդեհի աճյունը տեղափոխել հայրենիք:

1983 թվականին Նժդեհի աճյունն հույժ գաղտնի պայմաններում տեղափոխվում է Հայաստան՝ Պավել Անանյանի ջանքերով, որը հայտանբերել էր գերեզմանը՝ առաջնորդվելով միայն լուսանկարից և որը Գարեգին Նժդեհի թոռնուհու՝ դերասանուհի Գոհարինե Տրդատյանի ամուսինն էր:

Նույն թվականին աճյունից մի մասունք ամփոփվում է Խուստուպ լեռան լանջին: Իսկ հիմնական աճյունը ցինկի դագաղի մեջ պահելով՝ 1987 թվականին ամփոփվում է Գլաձորի Սպիտակավոր վանքում:

Մինչ այդ այն մարդիկ, որոնք գաղտնի բերել էին Նժդեհի աճյունը, դիմում են նույնիսկ Վեհափառին՝ Վազգեն Ա-ին՝ Սոս Սարգսյանի միջնորդությամբ՝ խնդրելով թաղել Նժդեհի աճյունն Էջմիածնում՝ Խենթի գերեզմանի կողքին, սակայն Վեհափառն ասում է, որ այդտեղ ուխտատեղի կդառնա՝ իր ուշադրությունը գրավելով ազգային անվտանգության աշխատակիցներին…

1940 թ․ մեծ զորավարը կտակ է գրել իր որդուն, սակայն այն ուղղված է ողջ հայությանը, որը մեջբերում ենք հատվածաբար․



«Զավա՛կս…

Աժան ձեռք չէ բերվում առյուծի մորթին:

Այդ այսպես լինելով հանդերձ՝ երբ մեծացար դու, զավա՛կս, ձգտի՛ր տիրանալ նրան, բայց միամտություն չունենաս կարծելու, թե Երկրագնդի վրա կարելի է փառքի տեր դառնալ, առանց նախանձահեղձ սինլքորների չարությունը գրգռելու:

․․․․Չար անասուն է մարդս, երբ նախանձում է: Մեր աշխարհում միշտ էլ վատասիրտը հայհոյել է աներկյուղ ասպետին, երկչոտը՝ մութ անկյունից քար նետել հերոսին:

Նախանձը — մասնավորապես հայկականը — ընտրում է ճամփաներից ամենակարճը, եւ թույլատրելի համարում թշնամանքի բոլոր զենքերը:

Նա, որին դեռ երեկ էր, ինչ խլեցիր առյուծի բերնից, փրկեցիր ստույգ մահից, վաղը կարող է իժի նման գարշապարդ փնտրել:

Նա, որն այսօր ձիուդ ասպանդակները բռնելը իր համար պատիվ է համարում, վաղը կարող է փողոցաշունչ ամբոխը գրգռել անձիդ դեմ:

Նա, որ երեկ խորապես կցավեր, թե հայոց դաշտերում չի աճում այն ազնիվ դափնեվարդը, որ արժանի լիներ յաղթական ճակատդ զարդարել, վաղը կարող է ցեխ նետել քո կատարած պատմական գործին:

․․․․Արին սիրում է արիությունը անգա՛մ իր հակառակորդների մեջ: Մենք սիրում ենք նրանց, որոնց նմանում ենք մասամբ, եւ առնվազը՝ անտարբեր ենք դեպի այն բոլորը, որոնք հոգեբանորեն օտար են մեզ: Հայրենապաշտը քո անձի մեջ տեսնում է մի բան իր ոգուց, եւ ցնծում քո հաջողությունների առթիվ: Անհայրենասերն, ընդհակառակը, քո անձի, քո գործերի մեջ տեսնում է այն, ինչ պակասում է իրեն — եւ հենց այդ է պատճառը, որ նա չի՛ հանդուրժում քո հոգեւոր լուծը, քո իշխանությունը: Ահա՛ թե ո՛ւր է շրջապատիդ որոշ տարրերի պաղ անտարբերութեան, երբեմն էլ՝ թշնամանքի գաղտնիքը:

Սինլքորներ կան, որոնց եթե ապտակեցիր, իրենց ստացած հարվածը կընդունին ուղղված իրենց քաղաքական փարախի, եկեղեցու, ծրագրի դեմ: Թքեցի՞ր — թքված կհռչակեն իրենց տերերը, եւ նրանց կռնատակից կնետեն քեզ:

Մի աստվածություն ունին — օրվա իշխանավորը, որի մանկլավիկը, պնակալեզը, շնիկը լինելու մեջ է իրենց երջանկությունը: Եւ միշտ էլ ունին — մի ձեռքում խունկ, մյուսի մեջ՝ ցեխ: Վա՜յ քեզ, եթե կայսերաբար առատաձեռն չեղար սրանց նկատմամբ: Վա՜յ, եթե չգնահատեցիր սրանց սողունությունը: Եւ հազար վա՜յ, եթե ժպտալու փոխարեն «անհեռատեսություն» ունեցար բերան արյունելու չափ զորավոր կերպով քաշելու սրանց սանձը:

․․․․Հայաստանից դուրս իմ ճամբին քար ու տատասկ ցանողներ շատ եղան: Գիտեմ, զաւվա՛կս, տարբեր ճամբա պիտի չունենաս նաեւ դու: Եւ եթե քեզ հաջողվեց ոտքերիդ արյունով հագեցնել տատասկները, եւ քարերը վերածել վերելքդ հեշտացնող մարմարիոնե սանդուխների՝ վատերը պիտի կուրանան, որպեսզի չտեսնեն մեծությունը կատարածդ գործի:

Հեռու հայրենի լեռներից, ես սովորեցի թքել ինձ թշնամացող նախանձոտ տգիտության ու չարության վրա — թքել ու անցնել: Քեզ, սակայն, պիտի չյանձնարարեմ այդ վարքագիծը: Դու աշխատի՛ր ավելի՛ զորավոր լինել, քան եղավ հայրդ: Դու սովորի՛ր ծիծաղել մարդկային վատությունների վրա ու անցնել անցասում:

Օ՜հ, ուր էր թե գեթ քո սերունդը ազատ մնար անհայրենիք կյանքի անեծքից, եւ արդար փառքը — առյուծի մորթին — դու փնտրեիր հայրենի ազատ եւ անկախ աշխարհում՝ միշտ գիտակցելով, որ հազարիցս լավ է պատմական մի գործ կատարել, թեկուզ հազար թշնամի շահելով, քան մարդկային չարությունից զերծ մնալու գնով՝ դուրս մնալ պատմությունից»:

Ամենից շատ դիտված

13:52 Չէ՞ որ պետք է շեֆին գոհացնել․ ՔՊ-ականին վշտացրել է Վերջին զանգի ժամանակ Արցախին անդրադարձը
18:48 Տիգրանի դեպքից հետո երեխեքին գետին մոտ չեն թողնում․ Մարմարիկում սուգ է
18:32 Դերասաններ Մարիամ Հովհաննիսյանն ու Տիգրան Մնացականյանը պարզել են 2-րդ երեխայի սեռը
18:17 Մինչ ինձ նվաստացնում էին, ես զբաղված էի գործով՝ իմ երկրի, հայրենիքի, ժողովրդի և պետության համար․ Աննա Հակոբյան
16:00 Հասարակությունը բաժանում են հարուստների և աղքատների. հերոսի մայրը՝ զինծառայության օրինագծի մասին
17:34 16-ամյա աղջիկներ են մահացել․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում քառանիվի ինքնավթարից
14:53 Փաշինյանի սրտի բլոգեր «222 lava»-ի 109 մլն դրամ տուգանքը կասեցվել է 
14:04 ԿԳՄՍՆ-ի հանկարծակի որոշումը, Նալբանդյանի կասկածելի գործարքները, Քոչարյանը մեկնել է Մոսկվա, փնտրվում է թեկնածու․ Մամուլ
20:22 Թուրքիայում խուճապ է. Հնդկաստանի բոյկոտի պատճառով երկիրը կարող է 400 մլն դոլար կորցնել
19:04 Թաիլանդում ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել