Ուղիղ եթեր
ՍԱՏՄ-ի և «Մարիաննայի» մեկնաբանությունը՝ խանութում հայտնված ապագա ամսաթվերով կաթնամթերքի մասին
copy image url

ՍԱՏՄ-ի և «Մարիաննայի» մեկնաբանությունը՝ խանութում հայտնված ապագա ամսաթվերով կաթնամթերքի մասին

Ներքին 1 տարի առաջ - 20:24 19-12-2023
Oragir.News-ի խմբագրությունն արդեն 2-րդ անգամ քաղաքացիներից ահազանգ է ստանում, որ «Մարիաննա» ընկերության կաթնամթերքը վաճառասրահ է դուրս գալիս ապագա ամսաթվով։

Օրինակ՝ նոյեմբերի 28-ին նոյեմբերի 29-ի ամսաթվով կաթ է հայտնվել վաճառասահում, դեկտեմբերի 18-ին էլ՝ դեկտեմբերի 19-ի ամսաթվով։

Սննդի անվտանգության տեսչական մարմինը գնացել է Oragir.News-ի հրապարակման հետքերով՝ պարզելու, թե ինչպես է ստացվել, որ կաթնամթերքը ապագա ամսաթվով է հայտնվել վաճառասրահում։

«Մենք հեռախոսազանգով կապ ենք հաստատել լուսանկարը հրապարակող քաղաքացու հետ, մոտավորապես 30 րոպե խոսել ենք, բայց քաղաքացին ամեն կերպ հրաժարվել է հայտնել, թե որտեղ է տեսել այս մակնշմամբ կաթը, իսկ դա նշանակում է, որ մենք ելման կետ չունենք, չկա այն կետը, որով ՍԱՏՄ-ն կարողանա վերահսկողություն իրականացնել և հասկանալ, թե այդ կաթն ինչպես է վաճառասրահում հայտնվել։ Արդյոք այն ինչ-որ տեղ հայտնվե՞լ է, թե՞ ոչ, ո՞ր խանութում է հայտնվել, այն խանութում, որտեղ այն հայտնվել է, տեսե՞լ են, որ ապագայի մակնշմամբ կաթ են ստանում։ Իրականում դա կարող է պահեստապետի շփոթությունը լինել, թե գործարանի, թե խանութի, այս ամենը պետք է պարզել, քանի որ կաթն այնուամենայնիվ նախորդ օրն է լցվում իր տարաների մեջ, 1 օր հասունանում է, նրա վրա հաջորդ օրվա ամսաթիվը խփվում է, բայց իրավունք չունեն այդ օրը բաց թողնել, այլ միայն այն օրը, որ ամսաթվով նշված է, որովհետև կարգն այդպես է։ Որ պահին է տեղի ունեցել խախտումը, մենք չենք կարողանա պարզել, որովհետև այսօր դեկտեմբերի տասնինն է, և եթե մենք մտնենք «Մարիաննա» արտադրամաս և ստուգենք, ապա միայն 19-ի արտադրանք ենք տեսնելու, չենք տեսնելու ամսի 18-ին 19-ի արտադրանքը։ Այսինքն՝ քանի դեռ ելման կետը չունենք, թե որտեղ է հայտնաբերվել խախտումը, չենք գնացել և տեղում հասկացել, թե ինչ փաստաթղթերով է եկել, ամսի 18-ի, թե՞ 19-ի անվան տակ է մուտք եղել, մենք որևէ այլ բան չենք կարող անել»,- հայտնեցին ՍԱՏՄ-ից։

Հարցին՝ խախտումը բացահայտելու դեպքում արդյոք ընկերությունը պատասխանատվության ենթարկվո՞ւմ է, ՍԱՏՄ-ից պատասխանեցին․ «Ե՛վ խանութը, և՛ արտադրողը կտուգանվեն իրենց բացթողման համար, որովհետև դա խախտում է, ապագայի սննդամթերքը չի կարող հայտնվել խանութում»։

ՍԱՏՄ-ն կոչ է անում բոլոր սպառողներին նման խնդիր նկատելու դեպքում պարտադիր լուսանկարահանել այն, գնել և գնման կտրոնը ևս լուսանկարահանել և ուղարկել իրենց․ «Պետք է խնդրեմ քաղաքացներին, որպեսզի չխուսափեն տվյալները հստակ հայտնել՝ որտեղից են գնել, երբ են գնել, ինչ խախտում են նկատել։ Ցանկալի է, որ քաղաքացիները դեն չնետեն կտրոնը, այդպիսի ապրանքը մեծ գումար չէ, պետք է գնել, կտրոնը նկարել և մեզ ուղարկել»։

Ավելի ուշ ՍԱՏՄ-ից կրկին կապ հաստատեցին մեզ հետ և հայտնեցին, որ արտադրամասից խնդիրը հետևյալ կերպ են պարզաբանել․ ամսաթվում ոչ թե 9 այլ 8 է նշված, և որ խնդիրը պարզապես տուփի անհարթ մակերեսի պատճառն է, որ սպառողներն 8-ը 9-ի են նմանեցրել։ Որպես ապացույց ընկերությունը ՍԱՏՄ-ին նաև դեկտեմբերի 19-ին արտադրված օրինակ են տրամադրել, որտեղ 9-ը ավելի պարզ է երևում։ Բացի այդ՝ ՍԱՏՄ-ից հայտնեցին, որ կաթի պահպանման ժամկետը 5 օր է, և եթե այդպես էլ ենք հաշվում, ապա ստացվում է, որ ամսաթվի շփոթմունքը զուտ տեխնիկական հարց է՝ տուփի անհարթ մակերեսում տպվելը։

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ