Խոսք Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 15:00 15-12-2023

Ադրբեջանում իշխանությունները մամուլին ավելի լայն հնարավորություններ են տալիս, քան ՀՀ-ում

Օրեր առաջ՝ դեկտեմբերի 13-ին, Հայաստանը և Ադրբեջանը պետական սահմանի Իջևան-Ղազախ հատվածում գերիների և զինծառայողների փոխանակում իրականացրին, որի արդյունքում Ադրբեջանն ազատ է արձակել 32 հայ ռազմագերիների, իսկ հայկական կողմը՝ 2 ադրբեջանցի դիվերսանտների, ովքեր այս ապրիլին ներխուժել էին ՀՀ տարածք, և նրանցից մեկը սպանություն էր գործել այստեղ։

Գերիներին փոխանակման գործընթացը հանրությանը հասանելի էր միայն ադրբեջական լրատվամիջոցների լուսաբանմամբ, քանի որ հայկական լրատվամիջոցները հնարավորություն չեն ունեցել հասնել սահման։ Ավելին՝ հայկական կողմը գերիների վերադարձի կոնկրետ տեղի և ժամի վերաբերյալ տեղեկանում էր ադրբեջանական լրատվամիջոցներից:

Oragir.news-ը այս թեմայի վերաբերյալ զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ։ Հարցին, թե ինչո՞ւ ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանի լրագրողները զրկվեցին հասարակության համար նման հետաքրքրություն ներկայացնող իրադարձությունը լուսաբանելու հնարավորությունից, իսկ բռնապետական Ադրբեջանում Իլհամ Ալիևն ապահովել էր այդ հնարավորությունը՝ Ղազարյանը պատասխանեց.

«Հայաստանի պարագայում ժողովրդավարություն բառն օգտագործելուց պետք է ցուցաբերել զգուշավորություն, քանի որ 2018թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը՝ Նիկոլ Փաշինյանի օրոք, ձեռք է բերել հետամնաց բռնապետության դրսևորումներ և հաջողություններ գրանցում է այդ ուղղությամբ։ Ադրբեջանի իշխանությունները մամուլին ավելի լայն հնարավորություններ են տալիս, քան Հայաստանի իշխանությունները։ Իսկ թե ինչ վերաբերմունք ունեն մամուլի նկատմամբ Հայաստանի իշխանությունները, արտահայտվում է նրանց վարքագծով»։

Քաղաքական գործչի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի պետը կարող է բռնություն գործադրել լրագրողների և օպերատորների նկատմամբ, երբ վերջիններս իրենց մասնագիտական պարտականություններն են կատարում և մնա անպատիժ։ Ավելին՝ լրագրողների չգնալը կարող է ընկալվել նույնիսկ հաջողություն, քանի որ բռնության չեն ենթարկվել։

«Լրագրողների նկատմամբ իշխանության վերաբերմունքի դրսևորումն այն է, որ այսպես կոչված անվտանգությանաշխատակիցներն Ազգային ժողովի շենքում քարշ են տալիս իր մասնագիտական պարտականությունները կատարող Անի Գևորգյանին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ-ի միջանցքներից հեռացվում են աթոռները՝լրագրողներին նստելու հնարավորությունից զրկելու համար, զինվորական համազգեստով մարդիկ ԱԺ-ի շենքում լրագրողներից պաշտպանում են մասնաշենքը, որտեղ աշխատում են ՔՊ-ի պատգամավորները, որպեսզի նրանք լրագրողներին չհանդիպեն և հարցերին չպատասխանեն, ԱԺ նախագահը հրաժարվում է նույնիսկ պատասխանել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողի հարցերին՝ տեսնելով, թե որ լրատվամիջոցն է նա ներկայացնում»- նկատեց նա։

Էդգար Ղազարյանը հիշեցրեց նաև, որ լրագրողներին նույնիսկ չի թույլատրվել լուսաբանել ԱԺ-ի շենքում ընթացող բյուջեի քննարկումները, որոնց ներկա էր Նիկոլ Փաշինյանը, սակայն նրա հեռանալուց հետո՝ թույլատրել են։ «Սրանք հետամնաց, թափթփցած պետության դրսևորումներ են, որոնք օր օրի ավելի են խորանում և խորանալու են, եթե այս իշխանություները շարունակեն իրենց գործունեությունը»,- եզրափակեց Ղազարյանը։

Աննա Ուդումյան

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին