Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 12:25 15-12-2023

Լուկաշենկոն կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ, նա «ժառանգել է» ստեղծված իրավիճակը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել կռիվներ թույլ չտալ համագործակցության ընդհանուր տարածքում։ Ինչպես փոխանցում է բելառուսական պետական Բելտա լրատվական գործակալությունը, այս մասին Լուկաշենկոն ասել է նախօրեին Մինսկում ՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ կայացած հանդիպման ժամանակ։

«Մենք չենք ուզում կռվել, ինչ կռվել ենք, բավական է», - ասել է Բելառուսի նախագահը։

Անդրադառնալով ուկրաինական հակամարտությանը՝ Լուկաշենկոն ասել է, որ «ոչ ոք չի ցանկանում այս տհաճ իրավիճակը», ապա կրկին խաղաղ բանակցությունների կոչ է արել։

«Հենց այնպես չանդրադարձա Ուկրաինայի հակամարտությանը։ Ձեզնից շատ բան է կախված», - ասել է Լուկաշենկոն՝ դիմելով հատուկ ծառայությունների ղեկավարներին․ «Այո՛, այնտեղ թույլ ենք տվել՝ սխալներ, այո, ինչ-որ տեղ չստացվեց՝ Հայաստանում, Ադրբեջանում, եկեք շտկենք»:

Ըստ Բելառուսի նախագահի՝ հակամարտությունը չէր սրվի, եթե կողմերը ժամանակին լսեին խորհուրդները և ձեռնարկեին անհրաժեշտ միջոցներ։ Նրա համոզմամբ՝ տեղի ունեցածի համար Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ, նա «ժառանգել է» ստեղծված իրավիճակը։

Բելառուսի նախագահի գրասենյակը նշում է, որ «Լուկաշենկոն ավելի վաղ կոչ էր արել կողմերին՝ խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով, քննարկվել են փոխադարձ ընդունելի կոնկրետ միջոցներ, սակայն նախնական պայմանավորվածություններն այդպես էլ կյանքի չեն կոչվել, իսկ հիմա հեշտ չէ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար»:

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում