Ներքին 2 տարի առաջ - 00:23 14-12-2023

Արտաքին գործակալական ծառայությունները ակտիվ գործի են անցել նաև արցախցիներին գնելու առումով. Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արտաքին գործակալական ծառայություններն ակտիվ գործի են անցել նաև Արցախցիներին գնելու առումով։ Նկատում եմ, բավական մեծ դրամաշնորհներ են տրամադրվում այն Արցախցիներին, որոնք պատրաստ են արդարացնել Հայաստանի իշխանության դավաճանությունը, հայտարարել, թե մարդկանց կյանքի հաշվին չի կարելի հայրենիք պահել։

Որոշ տեղերում արդեն նկատում եմ Արցախցիների կողմից գրված նման տեքստեր, թե մեզ պետք չի այդպիսի հայրենիք, որը պահում ենք եղբայրների ու հայրերի արյան գնով։

Ես չեմ զարմանա, եթե վաղը մյուս օրը լինեն մի շարք Արցախցիներ, որոնք նաև արդարացնեն Նիկոլին, թե՝ խեղճն ինչ աներ, Արցախը վաղուց ծախած էր։ Կամ ավելի վատ՝ կլինեն Արցախցիներ, որոնք կասեն՝ ապրի Նիկոլը, Արցախը տվեցինք, հանգիստ կապրենք։

Արցախցին էլ սովորական մարդ է՝ իր լավ ու վատ տեսակով։ 150 հազարի մեջ հաստատ կգտնվեն մի 150 սրիկաներ, որոնք պատրաստ կլինեն հանուն փողի վաճառել իրենց ծնողների գերեզմանները, ուրանալ ամեն սրբություն։ Ես դա տեսել եմ նաև Արցախում, ճանաչում եմ կոնկրետ Արցախցի նաև պիղծ մարդկանց։

Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է վերաբերմունք փոխենք բոլոր Արցախցիների առումով։

Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ, մի տրվեք փողի գայթակղությանը և մի փակեք ձեր անցյալի առաջ դռները։ Հանուն փողի մի՛ դարձեք թուրք, իսկ հայրենիք ուրանալն ու հայրենիք հանձնել արդարացնելը ավելի վատ բան է, քան թշնամի լինելը։

Այո, հայրենիքը պահում ու ազատագրում են հենց մարդկանց՝ իմ, ձեր, բոլորիս ու մեր զավակների, մեր հայրերի արյամբ։ Եթե ուզում ես ապրել, պիտի պատրաստ լինես զոհողությունների։ Ես պատերազմների ժամանակ կորցրել եմ ազգականների, ընկերների, մտերիմների, ես ինքս բազում անգամներ կարող էի զոհվել։ Եթե էլի կարիք լինի հայրենիքի համար կռվել, ես ինքս էլի պատրաստ եմ լինելու դրան՝ նույնկերպ պատրաստ լինելով բոլոր հնարավոր զոհողություններին։

Մնացած ամեն ինչը՝ թե ո՞ւմ կյանքով եք հայրենիք պահում, անբարոյականություն է»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի