Հայաստանում լավ հնարավորություն կա, համաշխարհային բրենդները կարող են բացել իրենց մասնաճյուղերը
copy image url

Հայաստանում լավ հնարավորություն կա, համաշխարհային բրենդները կարող են բացել իրենց մասնաճյուղերը

Ներքին 1 տարի առաջ - 23:18 11-12-2023
Հայաստանը վերջերս հարաբերական անհայտությունից դուրս եկավ համաշխարհային ասպարեզ՝ հարևան Ադրբեջանի հետ լարվածության պատճառով: Սակայն այս խստաշունչ, լեռնային երկրի վրա ուշադրություն դարձնելու ևս մեկ պատճառ կա՝ նրա արագ զարգացող տեխնոլոգիական ոլորտը, գրում է ամերիկյան Forbes ամսագիրը։

Oragir.News-ը կապ հաստատեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ հասկանալու համար, թե ինչ նոր հնարավորություներ են բացվել Հայաստանի առաջ այս առաջընթացի արդյունքում։

«Հայաստանը դարձել է տեխնոլոգիական կենտրոն համաշխարհային խաղաղացողների առկայությամբ։ Իրականում՝ պատասխանը շատ պարզ է։ Եթե նմանատիպ տեղերում Հայաստանի անունը շոշափվում է, և մանավանդ՝ նշվում է, որ տեխնոլոգիական կենտրոն է արդեն Հայաստանը համաշխարհային խաղաղացողների առկայությամբ, դա իրենից ներկայացնում է, որ Forbes-ը և այլ նման խաղացողներն արդեն իսկ վստահություն ունեն Հայաստանում ներդրումներ իրականացնելու ու Հայաստանում ներկայանելի լինելու առումով։ Եվ սա շատ մեծ հնարավորություն է Հայաստանում այլ ընկերություններ ունենալու և Հայաստան մեծ ներդրումներ ներգրավելու համար։ Սա ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաներին է վերաբերվում, այլև բարձր տեխնոլոգիաներին ընդհանրապես»,-ասաց Բարձր տեխոլոգիաների վաչության պետ Հենրիկ Միրզոյանը։

Պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանում լավ հնարավորություն կա՝ իրենց մասնաճյուղերը կարող են բացել նաև համաշխարհային բրենդները։