Ներքին 2 տարի առաջ - 23:25 12-04-2024

ՀՅԴ հանձնախմբի Արևմտյան խորհուրդը և մասնաճյուղերը քննարկել են հայ դատի առաջնահերթությունները և քաղաքականությունները

ՀՅԴ հանձնախմբի Արևմտյան խորհուրդը և մասնաճյուղերը քննարկել են հայ դատի առաջնահերթությունները և քաղաքականությունները։ Այս մասին հայտնում են ՀՅԴ մամուլի ծառայությունից․

«Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի Արևմտեան Շրջանի Խորհուրդը (ANCA-WR) եւ արեւմտեան շրջանի 19 նահանգներում ընդգրկուած տեղական մասնաճիւղերը հանդիպում են անցկացրել շաբաթ, 6 ապրիլի 2024-ին, քննարկելու Հայ Դադի առաջնահերթութիւնները եւ քաղաքականութիւնը, մինչ Հայ Դատի արեւմտեան Ամերիկայի շրջանը շարունակում է պաշտպանել արցախահայութեան հիմնարար իրաւունքները եւ Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութիւնը, տարածքային ամբողջականութիւնը եւ անվտանգութիւնը:

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի Արևմտեան Շրջանի տնօրէնների խորհրդի քարտուղար Անդրանիկ Քիզիրեանը համաժողովը սկսեց մասնաճիւղերի ներկայացուցիչներին եւ ամբողջ խմբին ուղղուած ողջոյնի խօսքով: «Մէզ այսօր նման հանդիպումները, յատկապէս մեր ազգի պատմութեան համար կարեւոր այս պահին, կարեւոր դեր են խաղում մեր ազգի եւ պետականութեան գոյատեւումն ապահովելու ուժեղ պաշտպանութիւն ձեւաւորելու համար: Համագործակցութեամբ մենք միասին շատ բանի կարող ենք հասնել»:

2024 թուականի նոյեմբերին սպասուող ճգնաժամային նախագահական ընտրութիւնների հետ կապուած, Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի Արևմտեան Շրջանի Խորհուրդի եւ ընտրական յանձնաժողովի անդամ Այգ Դիկիջեանը ԱՄՆ իշխանութեան բոլոր մակարդակների բոլոր ապագայ թեկնածուների և նրանց զօրակցելու կապակցութեամբ յայտարարեց որ «Մենք պէտք է միասնական ձայն արտայայտենք՝ ապահովելու համար, որ ամերիկահայ համայնքի մտահոգութիւնները լուծուեն արտաքին եւ ներքին քաղաքականութեան մէջ»:

ԱՀԴՅ Արևմտեան Շրջանի գործադիր տնօրէն Սարգիս Բալխեանը ներկաներին ներկայացրեց շրջանային գրասենեակի նախագծերը, համայնքային աշխատանքը եւ շրջանային առաջնահերթութիւնները, որին յաջորդեցին ԱՀԴՅ Արևմտեան Շրջանի ԶԼՄների եւ հաղորդակցութիւնների համակարգող Սոնեա Մերոյեանը եւ կառավարութեան տնօրէն Ռուբէն Կարապետեանը:

Ժամանելով Վաշինգտօնից՝ Ամերիկայի ՀԴՅ զանքուածային զօրաշարժի տնօրէն Գեւ Իսկաջեանը եւ ծրագրի տնօրէն Ալեքս Գալիցկին արտայայտեցին նմանատիպ տրամադրութիւններ, երբ Իսկաջեանն ասաց. Առանց դրա մենք չէինք լինի այնտեղ, որտեղ այսօր ենք, եւ չէինք կարողանայ իրականացնել այն, ինչ պէտք է առաջ տանենք»: Գալիցկին այնուհետեւ հանդիպման ներկաներին տրամադրեց հիմնական ազգային պատկերացումներ Կոնգրեսի տարբեր յանձնաժողովների եւ Վաշինգտօնում ՀԴՅ-ի առաջնահերթութիւնների վերաբերեալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի