Ներքին 2 տարի առաջ - 15:08 09-12-2023

Պուտինի առաջադրումը դրական ազդակ է ՀՀ-ՌԴ համագործակցության համար. Սամվել Կարապետյան

ՌԴ նախագահի` նոր ժամկետով առաջադրվելու մասին հայտարարությունը միանշանակ ընկալվում է որպես դրական ազդակ և որպես երկկողմ տնտեսական հարաբերությունների հետագա ամրապնդման կուրսի շարունակման երաշխիք: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ–ում հայ գործարարների ասոցիացիայի նախագահ և համահիմնադիր Սամվել Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու համաձայնություն է տվել։

Կարապետյանն այս համատեքստում նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ռուս-հայկական հարաբերությունները կարիք ունեն գործընկերության և համագործակցության սկզբունքների վրա հիմնված կայուն երկկողմ փոխգործակցության երաշխիքների։

«Երկու երկրների պատմությունն ամրապնդվում է տնտեսության բազմաթիվ ոլորտներում համատեղ ձեռքբերումներով»,- ընդգծել է Կարապետյանը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2022 թ–ին կրկնապատկվել է։ Բացի այդ, Ռուսաստանը ՀՀ-ի համար գլխավոր արտաքին առևտրային գործընկերն է և դեպի Հայաստան կապիտալի ներհոսքի առաջատարը։

Կարապետյանը նշել է, որ Հայաստանն իր հերթին շարունակում է ավելացնել դեպի ՌԴ արտահանման ծավալը, որը նախորդ տարվա արդյունքներով քառապատկվել է։

«Երկրների տնտեսությունների հարմարեցումը գլոբալ իրադարձություններին հիմնականում տեղի է ունենում մասնավոր բիզնեսի հաշվին։ Ռուս–հայկական գործարար համագործակցությունն անցած տարիների ընթացքում ամրության թեստ է անցել, այդ թվում՝ ներդրումային անվտանգության հարցում։ Ռուսական բիզնեսի մասնաբաժինը ՀՀ տնտեսության մեջ զգալի է, ՌԴ-ում հայկական ընկերություններն ամուր գրավում են շուկաների մեծ մասը` արտադրության, շինարարության, առևտրի և այլ ոլորտներում»,- ասել է Կարապետյանը։

Այս արդյունքներն, ըստ նրա` հնարավոր են դարձել երկու երկրների ղեկավարների գործարար սերտ համագործակցության, տնտեսական գործընկերության ընդլայնման, երկկողմ փոխհարաբերությունների հետագա զարգացման կամքի և ձգտման շնորհիվ:

Կարապետյանը հատուկ ընդգծել է, որ տնտեսության, մշակույթի, երկու երկրների ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների պահպանման ոլորտներում ինտեգրացիոն գործընթացներն ավելի քան 20 տարի նշվել են որպես ՌԴ ղեկավարների առաջնահերթություն։
Վլադիմիր Պուտինի լիազորություններն ավարտվում են հաջորդ տարվա մայիսի 7-ին: Ռուսաստանում հերթական նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 17-ին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը