Ներքին 2 տարի առաջ - 18:11 07-12-2023

Լոնդոնում Զարեհ Սինանյանն այցելել է Հայկական տեղեկատվության և խորհրդատվության կենտրոն

Լոնդոն աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Հայկական տեղեկատվության և խորհրդատվության կենտրոն (Հայաշեն) և հանդիպում ունեցել գործադիր տնօրեն Միսակ Օհանյանի և խորհրդի անդամների հետ:

Գլխավոր հանձնակատարին է ներկայացվել կենտրոնի գործունեությունը, տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված ծրագրերը, արխիվային նյութերը, ամսագրերը:

Զրույց է ծավալվել համայնքային հարցերի, խնդիրների և կազմակերպվածության, ինչպես նաև Հայաստանի ներկայիս մարտահրավերների վերաբերյալ: Ներկաները հատկապես կարևորել են Հայաստանում սփյուռքի ներուժի ներգրավմանն ուղղված ծրագրերը և հույս հայտնել, որ սփյուռքը գնալով առավել ներգրավված կլինի հայրենիքի զարգացման գործընթացներին:

Այնուհետ Գլխավոր հանձնակատարն այցելել է Հայ Հիմնարկ (Armenian Institute), որը հիմնադրվել է 2001 թվականին՝ նպատակ ունենալով խթանել երկխոսությունն ու կապերը Հայաստանի, սփյուռքի և տարբեր մշակույթների միջև: Տնօրեն Խուան դե Լարան ներկայացրել է Հայ Հիմնարկի գործունեությունը, միջոցառումները, դասընթացները, գրադարանի թվայնացման աշխատանքները:

Գլխավոր հանձնակատարը կարևորել է, որ Օքսֆորդի համալսարանի հայագիտության առաջին պրոֆեսորի՝ Գալուստ Գյուլբենկյանի անձնական գրադարանից նվիրաբերված հավաքածուն շարունակում է ընդլայնվել և զարգանալ այլ նշանավոր նվիրատուների ներդրումներով:

Հանդիպման ավարտին քննարկվել են սփյուռքում գործող հայագիտական կենտրոնների խնդիրները, մարտահրավերներն ու Հայաստանի հետ սերտ աշխատանքի կարևորությունը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ