4 նախարար ներկա չէր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին
copy image url

4 նախարար ներկա չէր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին

Ներքին 1 տարի առաջ - 20:24 06-12-2023
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն էր, որի ընթացքում ՔՊ-ակամ պատգամավոր Շիրակ Թորոսյանը հարց ուղղեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ 4 նախարար այսօր բացակայում է նիստից, մեկն առողջական խնդիր պատճառով, 3-ը՝ գործուղման։

Այնուհետև Շիրակ Թորոսյանը հարունակեց հարցը՝ նշելով, որ վերջերս ՀՀ պարեկային ծառայությունը տուգանում է ՀՀ և Վրաստանի երկքաղաքացիություն ունեցող վարորդներին վրացական վարորդական իրավունք: «Պետք է նշեմ, որ նրանց գերակշիռ մասը Վրաստանում, այդ թվում նաև` Ջավախքում բնակվող անձինք են, ովքեր տարբեր հանգամանքների բերումով գալիս են Հայաստան և տուգանվում են, սա լուրջ խնդիր է: Այն մեծ անհանգստություն է առաջացրել մեր հայրենակիցների մոտ»,- նշեց Շիրակ Թորոսյանը:


Փաշինյանը պատասխանեց, որ այդ հարցը կապված է օրենքի հետ, չեն կարող ոստիկանությանն ասել` էստեղ օրենքը կիրառեք, էստեղ մի կիրառեք, և քանի դեռ լուծումներ չենք գտել, օրինականությունը պետք է պահվի:

​​​​​