Արտաքին 58 րոպե առաջ - 23:42 16-10-2026

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները Եվրահանձնաժողովին հանձնարարել են ուսումնասիրել Ուկրաինայի բյուջետային կարիքները 2027 թվականին հոգալու տարբերակները և արդյունքների մասին զեկուցել տարեվերջին կայանալիք հաջորդ գագաթնաժողովին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

«Առաջնորդները վերահաստատեցին իրենց աջակցությունը Ուկրաինային և հանձնարարեցին Եվրոպական հանձնաժողովին ուսումնասիրել Ուկրաինայի բյուջետային կարիքները 2027 թվականին հոգալու տարբերակները», - ասել է նա՝ նշելով, որ այս հարցը կքննարկվի ԵՄ հաջորդ գագաթնաժողովում։