Էրդողանը կրկին Նեթանյահուին ռազմական հանցագործ է անվանել
copy image url

Էրդողանը կրկին Նեթանյահուին ռազմական հանցագործ է անվանել

Արտաքին 1 տարի առաջ - 18:10 04-12-2023
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կկանգնի դատարանի առջև որպես ռազմական հանցագործ։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էրդողանն այս մասին ասել է Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) կոմիտեի նիստում։

Էրդողանը քննադատել է նաև Իսրայելին աջակցող արևմտյան երկրներին՝ նշելով, որ նրանք «անվերապահ աջակցություն են ցուցաբերում մանուկների սպանություններում։

«Նեթանյահուն, որն այժմ Գազայի դահիճն է, կդատվի որպես Գազայի դահիճ, այնպես, ինչպես դատեցին Միլոշևիչին»,- ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշեւիչին, որին դատեցին ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների եւ ռազմական հանցագործությունների համար Հաագայի տրիբունալում։