Արտաքին 2 տարի առաջ - 19:20 04-12-2023

Թուրքական ընկերությունների ռազմական արտադրանքի վաճառքի ծավալներն աճել են

Ստոքհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտը (SIPRI) հրապարակել է 2022-ին ամենից շատ զենք-զինամթերքի վաճառած 100 ռազմարդյունաբերական ընկերության անուն։ Գրում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ 2021-ի համեմատ վաճառքի ընդհանուր ծավալները 3.5 տոկոսով նվազել են՝ վերջին 7 տարվա ընթացքում գրանցելով առաջին նվազման ցուցանիշը:

Վերոհիշյալ 100 ընկերության մեջ տեղ է գտել նաև թուրքական 4 ռազմարդյունաբերական ընկերություն՝ «ASELSAN»-ը 60-րդ, «Baykar»-ը 76-րդ, «Türk Havacılık Uzay Sanayii»-ն 82-րդ և «Roketsan»-ը 100-րդ տեղում:

Ի տարբերություն ընդհանուր ցուցանիշների նվազմանը՝ թուրքական ընկերությունների ռազմական արտադրանքի վաճառքի ծավալներն ընդհանուր առմամբ աճել են 22 տոկոսով և հասել 5.5 մլրդ դոլարի:

Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների շարքում ուշադրություն է հրավիրվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսային՝ Սելջուք Բայրաքթարին պատկանող «Baykar» ընկերության գրանցած ցուցանիշների վրա: Վերջինիս եկամուտները որոնք 2021-ի համեմատ աճել են 94 տոկոսով:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ