«Հաղթանակ» զբոսայգում տղամարդու դի է հայտնաբերվել ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ավտովթար՝ Երևանում․ մեքենան մխրճվել է բենզալցակայանի տարածք, կա տուժած․Shamshyan.com Արմավիրում ծեծել է ամուսնուն, ապա սպիրտով հրկիզել Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today»-ի խմբագրին և «Հայելի ակումբին»՝ պահանջելով 4 մլն դրամ փոխհատուցում․ Tert.am Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Ենոքավանի վարչական ղեկավարը խաբեության զոհ է դարձել․ կեղծ ԱԱԾ աշխատակիցն ու ԿԲ ներկայացուցիչը խոշոր գումար են հափշտակել․ Shamshyan.com Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա վիրավոր․Shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 18:25 04-12-2023

ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանն այցելել է Վայոց ձորի և Սյունիքի մարզեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում։

Աշխատանքային այցի նպատակն էր ծանոթանալ մարզերի որոշ համայնքներում գործող մշակույթի, արվեստի կրթօջախներին և ժամանցի վայրերին, երիտասարդության ոչ ֆորմալ կրթության հետ կապ ունեցող ենթակառուցվածքներին և շենքային պայմաններին՝ առաջիկայում նոր հայեցակարգով համայնքային կենտրոնների հիմնադրման հնարավորության գնահատման համար։

Նախարարի տեղակալը Վայոց ձորի մարզպետարանում աշխատանքային քննարկում է ունեցել մարզպետ Արարատ Գրիգորյանի հետ, որի ընթացքում ներկայացվել են մարզի մշակութային, երիտասարդական, թատերահամերգային, սպորտային, գրադարանային ենթակառուցվածքների վիճակը, ինչպես նաև քննարկվել տարբեր համայնքներում դրանց վերանորոգման, նոր հայեցակարգով գործարկման և շահագործման հնարավորությունները։

Դանիել Դանիելյանը կարևորել է մարզերում կրթական, մշակութային, երիտասարդական ծրագրերի ու հնարավորությունների հասանելիության ապահովումը.

«Այն, ինչ հասանելի է մայրաքաղաքի բնակչին, հավասարապես պետք է մատչելի լինի նաև մարզային բնակչին։ Իսկ դրա համար անհրաժեշտ է համայնքային համապատասխան ենթակառուցվածքների լուրջ ուսումնասիրություն իրականացնել, գնահատել առկա ռեսուրսները և դրանց հիման վրա ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ ցանկացած տարիքի բնակիչ կկարողանա կրթվել և ապահովել մշակութային ժամանցը»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նոր ձևաչափով միջավայր ստեղծելու համար առկա հնարավորությունները և դրա ապահովման համար անհրաժեշտ քայլերը:

Այնուհետև Դանիել Դանիելյանն այցելել է Եղեգնաձորի մշակույթի տուն և մարզային գրադարան:

Վայքում և Ջերմուկում նախարարի տեղակալն աշխատանքային քննարկումներ է ունեցել երկու համայնքների ղեկավար կազմերի հետ։ Վայքում տեղի են ունեցել նաև հանդիպումներ Վայքի մշակույթի տան, Խ. Ներսիսյանի անվան արվեստի դպրոցի անձնակազմերի հետ, իսկ Ջերմուկում՝ Ջերմուկի երիտասարդական կենտրոնի աշխատողների, Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցի և քաղաքային գրադարանի ներկայացուցիչների հետ։ Մարզի արվեստի դպրոցների ղեկավարության հետ քննարկվել են մարզում մեկ մասնագիտացված երաժշտական և արվեստի դպրոց հիմնադրելու հնարավորությունները, ինչպես նաև արվեստի դպրոցները որակյալ մասնագետներով համալրելու խնդիրը։

Ջերմուկից հետո Դանիել Դանիելյանն այցելել է Սյունիքի մարզ՝ հանդիպումներ ունենալով Կապանի մշակույթի տանը, Կապանի արվեստի պետական քոլեջում, Դրամատիկական թատրոնում, որտեղ նախարարի տեղակալը ծանոթացել է թատրոնի վերափոխման, շենքային պայմանների բարելավման նոր նախագծին, քննարկել երևանյան և մարզային թատերախմբերի փոխայցելությունների հնարավորությունները և այլն։

Քաջարանում շրջայցի ժամանակ Դանիել Դանիելյանին տպավորել են մշակույթի պալատի և արվեստի դպրոցի շենքային գերազանց պայմաններն ու տեխնիկական հագեցվածությունը։ Մշակույթի պալատում նախարարի տեղակալին ներկայացվել են համայնքի բնակիչների համար իրականացվող մշակութային կրթական և ժամանցային ծրագրերը, շահառուների թիվը և այլն։ Արվեստի դպրոցում Դանիել Դանիելյանը ծանոթացել է դպրոցի կողմից մատուցվող ծառայություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելով ազգային նվագարանների բաժնին, ունկնդրել դպրոցի սաների ելույթները։

Մեղրի, Ագարակ և Շվանիձոր կատարած այցելությունների ժամանակ նախարարի տեղակալն այցելել է մշակույթի տներ` յուրաքանչյուր տեղում մանրամասն ծանոթանալով այդ տների շենքային պայմաններին, կարծիքներ փոխանակել կառույցների պատասխանատուների հետ։

Ամենից շատ դիտված

18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
21:17 Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասին
22:56 Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով հնդկահավերին
21:34 Անձամբ իմ և մեր թիմի անունից հաստատում եմ՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու
23:29 ՀՀ-ում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի Հայաստանի հետ. Սրբուհի Գալյան