Սպորտ 2 տարի առաջ - 22:09 03-12-2023

Տեղի է ունեցել Երևանում բռնցքամարտի պատանեկան ԱԱ-ի պարգևատրման արարողությունը

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականի անդամներ Վաղարշակ Քեյանը, Սամվել Սիրամարգյանը և Արեն Խառատյանը ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել Երևանում ընթացող աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի անդամ 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը եզրափակչում 4։1 հաշվով գերազանցել Գերմանիայի ներկայացուցիչ Էմալ Համդամին և դարձել պատանեկան ԱԱ-ի հաղթող։

Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականի անդամներ Արեն Խառատյանը (52 կգ) ևՍամվել Սիրամարգյանը (70 կգ) դարձել են ԱԱ-ի փոխչեմպիոններ:

Պարգևատրման արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարԱրայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Գիլոյանն ու ԱրթուրՄարտիրոսյանը։

Դեկտեմբերի 4-ին, պատանեկան ԱԱ-ի հաղթողի կոչման համար կպայքարեն ՀեղինեՊետրոսյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (46կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ) և Ալբերտ Հարությունյանը (75 կգ):

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում