Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:18 02-12-2023

Շրջափակման մեջ կորցրի ընկերներիս․ պատմում է հրաշքով փրկված զինծառայողը

«2020 թվականից հետո թշնամին միշտ էլ սահմանին կուտակումներ է արել, իսկ դա ենթադրում էր, որ հերթական կռիվն անխուսափելի է։ Այնպես որ ես մինչև պատերազմը սկսելն եմ կանխազգացել ամեն ինչ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է պայմանագրային զինծառայող Նորայր Ասրյանը։

Նորայրն ասում է, որ վերադասին պարբերաբար տեղեկացրել են սահմանին տիրող իրավիճակի մասին, սակայն վերջինները պատասխանել են, որ զորավարժությունների են նախապատրաստվում և անհանգստանալու կարիք չկա։ Իսկ, երբ պիտի իջնեին դիրքերից, իրենց չեն թողել՝ ասելով, որ «համար 1» է հայտարարված։ «Մինչև Սեպտեմբերի 19-ը մի շաբաթ շարունակ իջնում էինք տուն, բարձրանում դիրքեր․․․ Հենց այդ օրն էլ ընկանք շրջափակման մեջ, կորցրի ինձ շատ հարազատ ընկերների ու միայն տարածքին ծանոթ լինելս փրկեց, որ կարողացա անտառներով հասնել Ստեփանակերտ։ Կինս 5 երեխաներիս և 2 եղբայրներիս, կանանց ու երեխաների հետ արդեն դուրս էին եկել գյուղից ու ապաստանել Իվանյանի ռուսական ռազմաբազայում: 4 օր մնացինք այնտեղ՝ հույս ունենալով, որ հետ կդառնանք գյուղ: Սեպտեմբերի 24-ի երեկոյան հայտարարեցին, որ պիտի դուրս գանք Արցախից»,- ցավով է պատմում Նորայրը։



«Սեպտեմբերի 25-ին մեր ողջ գերդաստանը՝ 15 երեխաներով, սոված-ծարավ, հյուծված՝ 3 օր ճանապարհ կտրելուց հետո, վերջապես հասանք Երևան, մի քանի օր բարեկամի տանը մնալուց հետո, վերջապես տուն գտանք ու տեղափոխվեցինք Կավաձոր»,- ասում է Նորայրը, ում 14 հոգանոց ընտանին այսօր ապրումէ մի տանը, որտեղ ոչ միայն ցուրտ է, այլև զուրկ է տարրական բոլոր պայմաններից։



Նորայրի ընտանիքը երանի է տալիս այն օրերին, երբ բլոկադա էր, հացը գնում էին կտրոնով, երեխաներն ամիսներով քաղցրի երես չէին տեսնում, բայց երջանիկ ու հավատով էին լցված՝ գալիք լավ օրերի հանդեպ։ Ասում են, որ հույսն իրենց մեջ չի մեռել, որ մի օր հետ են գնալու հայրենի տուն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան