Ներքին 3 տարի առաջ - 23:02 04-04-2023

Ինձ և ընկերներիս դասալիք չեմ համարում․ Հայկը գերի է ընկել՝ ծանր վիրավորված

Հայկ Վասիլյանը ընտանիքի հետ բնակվում էր Ռուսաստանի Դաշնությունում։ Որոշեց, որ իր երեխաները պետք է ապրեն հայրենիքում, և վերադարձավ։ Զինվորական ծառայության անցավ Քարվաճառում։ Ասում է՝ 44-օրյա պատերազմի միջով անցել է, տուն չի եկել, մարտնչել է՝ առանց հերթափոխի։ Հայկը իր առաքելությունն էր համարում հայրենիքի սահմանները պաշտպանելը։

2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցման ժամանակ, կրկին դուրս եկավ թշնամուն հանդիման։ Փորձել է պաշտպանել դիրքը, ընկերներին․․․ Հայկը ծանր վիրավորվել և գերեվարվել է։

«Հիշում եմ, որ լցվել էին պալատկի մոտ ու պահանջում էին լքել տարածքը, բայց չենք ենթարկվել ու ինչքան հնարավոր էր, փորձել ենք անառիկ պահել։ Քանակի հարաբերության պատճառով՝ տեղի ունեցավ անդառնալին։ Երկու ծանր վնասվածքի հետևանքով գերավարվել եմ անգիտակից վիճակում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հայկ Վասիլյանը։

Ամիսներ անց Հայկը վերադարձել է տուն։ Ծանր է տանում այն հանգամանքը, որ հանրությունը գերիների մասին սխալ պատկերացում և արտահայտվելու սխալ տարբերակ ունի։

«Վերադարձա, փառք Աստծո։ Իմացա, որ անմխիթար վիճակի մեջ ա հայտնվել ընտանիքս․ մի կողմից մտածմունք, ասել էին՝ անհայտ կորել եմ, մի կողմից՝ հորս ծանր առողջական վիճակի համար, ու մի խոսքով՝ միակ աշխատողն եմ։ Երեք անչափահաս երեխեքս մնացել էին անորոշ վիճակի մեջ։ Էդպես էլ մնացի պետության կողմից արհամարհված՝ բոլոր առումներով»,-ասում է։

Անդրադառնալով հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հայտարարել է, որ պատերազմի ժամանակ 11 հազար դասալիք ենք ունեցել, Հայկը ասաց․ «Ես ինձ և ընկերներիս դասալիք չեմ համարում, որովհետև չեմ հանձնել հող կամ մտածել, որ հակառակորդի հետ կարելի է բարեկամանալ. թուրքը միշտ եղել ա թշնամի։ Հաղթանակի համար միասնություն ա պետք, լուրջ ղեկավար կազմ, զինվել ու հնարավորինս քչացնել ներքին դավաճանությունը»։

Հայկ Վասիլյանը անհայտ կորածների կամ գերեվարվածների ծնողներին էլ ասելիք ունի․ «Սրտանց կամենում եմ, որ տղերքը արժանանան այն օրվան, որ ես Աստծով վերադարձա. ցանկանում եմ ուժ, եռանդ, համբերություն. հույսը կորցնել չի կարելի։ Բոլոր գերիների ծնողներին առողջություն, համբերություն։ Բոլորն էլ հետ են գալու Աստծով. ես հույս չեմ ունեցել, բայց չարաբաստիկ դեպքից հետո հավատում եմ, որ հրաշքներ կան»։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան