copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:51 01-12-2023

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը COP-28 համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը միտված քայլերն ու հնարավորությունները:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր պաշտոնակցին մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային զարգացումների և վերջնական խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի վերաբերյալ: