Ներքին 2 տարի առաջ - 14:00 30-11-2023

Այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում է 55 հայ. առնվազն 80-ի մասով տեղեկություններ չկան. Սահակյան

Այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում է 55 հայ․ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը:

«Նրանց կազմում մենք ունենք քաղաքացիական, ռազմական գերիներ, ինչպես նաև քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալներ: Մենք ունենք 6 քաղաքացիական անձ, 41 ռազմագերի և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական և զինվորական գործիչներ, ովքեր համարվում են քաղբանտարկյալներ: Ուզում եմ տեղեկացնել, որ սա ռազմագերիների միայն պաշտոնական քանակն է, սրանից զատ՝ նաև գերեվարվել են առնվազն 80 քաղաքացիական և ռազմական անձինք, որոնց ճակատագրերի պարզման ուղղությամբ որևէ քայլ չի իրականացվում: Այս ուղղությամբ այդ 55 գերիների խումբը գտնվում է պաշտպանվածության ավելի բարձր աստիճանում, քանի որ գերեվարման հանգամանքները հաստատվել են, իսկ մյուս խմբի առնճչությամբ տեղաշարժ չկա: Դեռևս 2021 թվականի գարնանից չի եղել դեպք, երբ Ադրբեջանը պաշտոնականացնի 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված անձանց»,- ասաց Սահակյանը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում