Ուղիղ եթեր
Ներքին 55 րոպե առաջ - 15:37 26-10-2026

Արարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել է

Արարատի մարզում, ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ընկերությունների կողմից, 2026 թվականի երրորդ եռամսյակում վերականգնվել է ավելի քան 50.000.000 դրամի վնաս:

Մասնավորապես՝ 2026 թվականի նույն ժամանակահատվածում, Արարատի մարզում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ընդերքի պահպանման և օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելու և հողը փչացնելու, առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրերն օգտագործելու, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է 7 քրեական վարույթ:

Քրեական վարույթների շրջանակում, դատախազական ներգործության արդյունքում, վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված 50.077.000 դրամ:

Քրեական վարույթներով նախաքննությունն ընթացքի մեջ է: