Արտաքին 2 տարի առաջ - 16:18 28-11-2023

Բաքվում արևմտյան երկրների դեսպանները կանչվել են Ադրբեջանի ԱԳՆ

Բաքվում ԱՄՆ և Գերմանիայի ժամանակավոր հավատարմատարները, ինչպես նաև Ֆրանսիայի դեսպանն այսօր կանչվել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հանդիպումների ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչներն արևմտյան երկրների դիվանագետներին տեղեկացրել են, որ Abzas Media լրատվական կայքը ԱՄՆ-ում, Գերմանիայում և Ֆրանսիայում գրանցված կազմակերպությունների մասնակցությամբ անօրինական ֆինանսական գործողություններ է իրականացրել։

Բաքվում պնդել են, որ այս պետությունների դեսպանատները ներքաշված են եղել այդ գործունեության մեջ «ինչի առթիվ Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտնել է իր դժգոհությունը», - նշված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Նշենք, որ Abzas Media անկախ լրատվական կայքն ադրբեջանցի իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել անցած շաբաթ, դրա ղեկավարներից երեքն այժմ կալանքի տակ են։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում