Ներքին 2 տարի առաջ - 09:00 28-11-2023

Տարեվերջին խաղաղության պայմանագիր չի սպասվում երաշխավորի բացակայության պատճառով

Հայաստանն, Ադրբեջանը և միջորդները խոսում են դեկտեմբերի վերջին խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մասին։ Զուգահեռ ակտիվ քննարկվում է խաղաղության երաշխավորի թեկնածությունը։ Ո՞վ է պայմանագրի երաշխավորը, ի՞նչ գործառույթ ունի և իրո՞ք տարեվերջին խաղաղության պայմանագիր կստորագրվի։

Երաշխավորը բանակցային միջնորդն է, որը կողմերի հետ միասին ստորագրում է պայմանագիրը որպես երաշխավոր, կոնկրետ պարտավորություն ստանձնում և իրավունքներ ստանում այդ երկրներւոմ պայմանագրի պահպանման գործում։ Եթե կողմերից մեկը խախտում է խաղաղությունն, ապա երաշխավորն իրավունք ունի և պարտավոր է ակտիվ գործել, կանխել պատերազմի ծավալումը, կարճ ասած՝ երաշխավորել խաղաղությունը։

Ներկայում խաղաղության երաշխավոր լինելու հավակնություն է ներկայացրել ՌԴ-ն։ ԵՄ-ն և ԱՄՆ-ն միջնորդական ջանք են գործադրում և նույնպես ձգտում երաշխավոր լինել։ Իրականում՝ թե՛ Արևմուտքի, թե՛ ՌԴ-ի շանսերը փոքր են։

ՌԴ-ն 2020-ից ի վեր որդեգրել է ընդգծված հակահայկական կեցվածք, 2022-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի հետ միասին 9 ամիս շրջափակման մեջ է պահել արցախցիներին, անգործություն դրսևորել, երբ ադրբեջանցիները գնդակոծել են Արցախի բնակավայրերը։ ՀՀ իշխանությունները մի քանի անգամ պահանջել են, որ ռուս խաղաղապահները կատարեն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավարությունները։ Ռուս խաղաղապահների ուլտիմատիվ պահանջով զինաթափվել են Արցախի պաշտպանության ուժերը, ստորագրվել է Արցախի լուծարման մասին հրամանագիր։ Հետևաբար՝ ՀՀ կառավարությունը կուզենա, որ խաղաղության երաշխավորը լինի ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ԵՄ-ն, ՄԹ-ն, բայց ոչ ՌԴ-ն։

Օրեր առաջ Կրեմլի խոսնակ Պեսկովն ասել է, թե «Արևմուտքը փորձում է դուրս մղել ՌԴ-ին Ղարաբաղի տարածաշրջանից, բայց ոչ ոք ի վիճակի չէ ԼՂ–ում խաղաղության երաշխավորի այնպիսի դեր ունենալ, ինչպես ՌԴ-ն»։ Ռուսները խաղաղության պայմանագրի երաշխավոր դառնալու համար ներկայում ճնշում են գործադրում և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա։ Հայաստանին ճնշելու փորձերին ի հակակշիռ Արևմուտքը մեծացնում է ՀՀ-ին ուղղվող աջակցությունը, Ֆրանսիան սպառազինություն է մատակարարում, ԵԽ-ում հոտկնայս ծափահարում են Նիկոլ Փաշինյանին որպես քաղաքակրթական դաշնակցի։ Ամենն անում են, որ ՔՊ-ական իշխանությունը չկոտրվի ռուսական ճնշումների ներքո։

Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի վրա գործադրվող ճնշումներն արդյունք են տալիս։ Այս երկիրը մերժում է Արևմուտքի մեկնած ձեռքն ու պաշտպանում ՌԴ-ի շահերը, քանի որ պարտական է մնացել վերջինիս։ Արցախը զավթել ու հայաթափել է նրա ակտիվ միջորդությամբ։ Ադրբեջանը ռուսների ճնշման տակ է մերժում ԱՄՆ-ի, ԵՄ-ի միջնորդությունները, չի մեկնում Գրանադա, հրաժարվում բանակցել Վաշինգտոնում։

ՔՊ-ական իշխանությունը հակառակը՝ չի մասնակցում ռուսական միջնորդությամբ կազմակերպվող բանակցություններին, ավելացնում ՀՀ-ում եվրոպական դիտորդների թիվը, ընդգծում, որ ՌԴ-ն չի ճանաչում ՀՀ ինքնիշխան իրավունքները ՀՀ տարածքի նկատմամբ և չի դատապարտում ադրբեջանական ագրեսիաները։ Քանի դեռ ՀՀ իշխանությունն այս դիրքորոշումն ունի, ՌԴ-ն խաղաղության երաշխավոր չի լինի։ Եվ քանի դեռ Ադրբեջանը կպել է ռուսների պոչին, Արևմուտքը չի կարող երաշխավոր լինել։

Ուշագրավ է նաև այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջին շրջանում առաջադրում են բանակցային սկզբունքներ, պայմաններ, միաժամանակ՝ մեղադրում միմյանց բանակցությունները ձգձգելու, ապակառուցողականության մեջ։ Այսպիսով՝ յուրաքանչյուր կողմն իր հերթին փրկում է իր սրտի երաշխավորի դեմքը, մյուսի վրա գցում բանակցությունների ձգձգման մեղքը։ Ձգձման իրական պատճառը, սակայն, երաշխավորի հարցում համաձայնության բացակայությունն է։ Քանի դեռ երաշխավոր չկա, խաղաղություն չի լինի։ Այնպես որ՝ տարվերջին պայմանագիր չի սպասվում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները