Ներքին 2 տարի առաջ - 23:39 25-11-2023

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կհավաքագրի ու կհետազոտի Արցախից բռնի տեղահանված հայերի վկայությունները

ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գիտական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի արդիականացման մրցույթի շրջանակներում ֆինանսավորման է հաստատվել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի ներկայացրած հայտը: Ֆինանսավորման շրջանակներում նախատեսված է ձեռք բերել թվով 27 անուն սարք: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ իրականացվելիք ծրագիրը, ուղղված լինելով թանգարան-ինստիտուտի արդիական տեխնիկական միջոցներով վերազինմանը, թույլ կտա.

Ա. Նորովի խթանել բանավոր պատմությունների (Oral History) ենթագիտակարգը:
Բ. Շարունակաբար հավաքագրել և հետազոտել Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրողների 2-րդ, 3-րդ և 4-րդ սերունդների բանավոր պատմությունները՝ նախատեսվող համապատասխան շտեմարանի համալրման համար: Դաշտային, փաստահավաքչական աշխատանքների առավել համակարգված, ճիշտ կազմակերպումը պահանջում է այդ բոլոր մեծարժեք տվյալների որակյալ տեսաձայնագրում, մշակում ու ամբարում:
Գ. Հավաքագրել և հետազոտել Արցախից բռնի տեղահանված հայերի վկայությունները, որոնք կարող են նպաստել ոչ միայն գիտական ուսումնասիրություններին, այլև իրավական գործընթացներին:

Ծրագրի իրականացման արդյունքում ՀՑԹԻ-ն հնարավորություն կստանա, բարձրացնել կատարվող գիտական հետազոտությունների տեսանելության մակարդակը, խթանել համագործակցությունը հայաստանյան և արտասահմանյան գիտակրթական կազմակերպությունների և անհատ հետազոտողների հետ։ Նախագիծը կնպաստի նաև ՀՑԹԻ կրթական և մշակութային ծրագրերի իրականացման

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել