Արտաքին 2 տարի առաջ - 16:12 25-11-2023

Ռուսաստանի նախկին վարչապետ Կասյանովը ճանաչվել է օտարերկրյա գործակալ

Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն՝ այդ երկրի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը ճանաչվել է օտարերկրյա գործակալ։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Հաղորդվում է, որ նա իր մասնակցությունն է ունեցել օտարերկրյա գործակալների հաղորդագրությունների և նյութերի ստեղծմանը, ինչպես նաև տարածել է ոչ ստույգ տեղեկատվություն երկրի հանրային իշխանության մարմինների կողմից ընդունված որոշումների և նրանց վարած քաղաքականության մասին:

2000-2004 թվականներին Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման առաջին ժամկետում Կասյանովը գլխավորել է Ռուսաստանի կառավարությունը։ Վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո Կասյանովն անցել է ընդդիմության կողմը, զբաղեցրել է «Ժողովրդական ազատության կուսակցություն» քաղաքական կուսակցության նախագահի պաշտոնը։

Նշենք՝ անցյալ ուրբաթ Արդարադատության նախարարությունը օտարերկրյա գործակալների շարքին ավելացրել է հինգ մարդ, այդ թվում ՝ դերասանուհի Յան Տրոյանովի, լրագրող Սերգեյ Կոլդոբսկի և «ով է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման նախկին գլխավոր խմբագրի: Ընդգրկվել են հետաքննող լրագրող Անդրեյ Սոլդատովը, հաղորդավար Մարիա Սնեգովան, ինչպես նաև իրավաբան և նախկին քննիչ Կիրիլ Կաչուրը:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ