Ուղիղ եթեր
Եթե մեր պետական համակարգի բովանդակությունը չփոխվեր, հիմա շատ ծանր իրավիճակում կլինեինք․ Հովիկ Աղազարյան
copy image url

Եթե մեր պետական համակարգի բովանդակությունը չփոխվեր, հիմա շատ ծանր իրավիճակում կլինեինք․ Հովիկ Աղազարյան

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 15:00 25-11-2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ նոյեմբերի 24-ին, 8 ժամից ավելի տևած հարցուպատասխանի ժամանակ քաղաքացիներից մեկին հարցին ի պատասխան ասաց, որ եթե 2018 թվականի հեղափոխությունը չլիներ, այսօր Հայաստանն անկախ լինելու շանս չէր ունենա։

«Եթե հեղափոխությունը չլիներ, այդ շանսն էլ 0 էր լինելու։ Դրա ապացույցը 2013 թվականի իրադարձություններն են։ Պատկերացնո՞ւմ եք՝ ամբողջ Եվրամիության հետ բանակցեն փաստաթուղթ, որը ստորագրման պատրաստ լինի, և ստորագրման պահին պետության ինքնիշխանության մակարդակը ոտի տակ տան, գնան 5-6 տարվա բանակցած փաստաթուղթը շպրտեն մի կողմ և ասեն՝ չէ, չենք կարող, չենք ստորագրելու։ Այո, պետությունը կարող է որոշել լինել Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է եվրաասոցացման համաձայնագիր կնքել։ Այստեղ խնդիրը հետևյալն է՝ եթե դու ի վիճակի չես այդ թուղթը ստորագրելու, ապա ինչո՞ւ ես բանակցում։ Դրանից ավելի՞ մեծ պատիժ պետության հեղինակությանը։ Դրանից ավելի՞ անհարգալից վերաբերմունք պետության հանդեպ։ Դա այն բանի համար էր, որ անվտանգային մարտահրավերները հասցեագրվե՞ն։ Դա նրա համար էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը լավ տրամաբանությա՞մբ գնա։ Դրանից հետո ստացանք 2016 թվականի քառօրյա պատերազմը և բանակցային այն փաթեթը, որը, ըստ էության, լուծարել է Լեռնային Ղարաբաղը։ Լեռնային Ղարաբաղի լուծարումը 2016 թվական օգոստոսին է տեղի ունեցել»,-նշել է Փաշինյանը։

Oragir.News-ը ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց՝ Հայաստանը ներկայում անկա՞խ է։ Եթե այո, ապա ի՞նչ շանսի մասին է ակնարկում վարչապետը․

«Այո, անկախ պետություն է։

Եթե չփոխվեր մեր պետական համակարգի բովանդակությունը, ապա մենք հիմա շատ ծանր իրավիճակում կլինեինք։ Երբ մենք նախագահական համակարգից անցում կատարեցինք պառլամենտական համակարգի՝ մի կողմ դնելով Սերժ Սարգսյանի հետապնդած նպատակները, պետք է նշել, որ այս փոփոխությունը մի աստիճանով բարձրացրեց իշխանության դերը, որովհետև նմանատիպ իրավիճակներում պառլամենտական համակարգն ավելի ճկուն է։

Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա վարչապետի խոսքերը կարելի է հետևյալ կերպ հասկանալ, եթե չլիներ հեղափոխությունը, այսինքն մնար երկրի ղեկավարման հին մոդելը, ապա դա կբերեր այն իրավիճակին, որ իշխանությունները կախվածության մեջ կգտնվեին Ռուսաստանից։ Հետևաբար մենք շատ ծանր իրավիճակի մեջ կգտնվեինք»,- պատասխանեց Հովիկ Աղազարյանը՝ ավելացնելով, որ ինքը համաձայն է Փաշինյանի հայտարարության հետ։

Ամենից շատ դիտված

22:09 Կողմնակիցներիս ու ընտանիքիս անդամների հասցեին հայհոյանքը չեմ կարող այլևս հանդուրժել. Փաշինյան
23:39 Սրբազանի համար ամեն ինչի պատրաստ ենք. Գյումրիում ստորագրահավաք է սկսվել
19:45 Ընթացող զարգացումների ֆոնին Ալիևը փոխում է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության ղեկավարին
21:53 Հայ-թուրքական սահմանը բացելու գինը. Հայաստանը կզիջի՞ ատոմակայանն ու ՀԷՑ-ը Թուրքիային
22:02 Սամվել Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին պաշտոնական ծանուցում է ուղարկել ՀՀ պետական մարմիններին 
16:20 «Նաիրիտ»-ի ապամոնտաժումն անխուսափելի է. «գիգանտները» թույլ չեն տա, որ ՀՀ-ում կաուչուկ արտադրվի
22:48 Եթե ՌԴ-ն շարունակի մեղմ քաղաքականությունը Բաքվի դեմ, ապա դա էլ ավելի կլկտիացնի Ալիևին և նրա հովանավորներին
23:02 Իմ հանդեպ վստահության մակարդակի անկումը հասել է մի կետի, որ ես հրաժարական եմ տվել. Արայիկ Հարությունյանը՝ Բաքվում
23:53 Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ռիսկը բարձր է․ Stratfor
20:06 Սրբազան Պայքարը շարունակվում է, քանի գոյություն ունի գոնե մեկ արժանապատիվ հայ․ քաղբանտարկյալ Լիդյայի նամակը՝ ՔԿՀ-ից