Իր պատասխանատվության շրջանի մասին նախագահը շատ համեստ ներկայացրեց․ Տիգրան Աբրահամյան
copy image url

Իր պատասխանատվության շրջանի մասին նախագահը շատ համեստ ներկայացրեց․ Տիգրան Աբրահամյան

Ներքին 1 տարի առաջ - 21:14 24-11-2023
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո, այսօրվա իշխանությունն ինչ անուն ասես չդրեց բանակին, նրա ունեցած սպառազինությանը, զինվորականներին:

Այն տեխնիկան ու սպառազինությունը, որով 2020 թվականին ու դրանից հետո մարտեր էր վարվում, անունը դրեցին «մետաղի ջարդոն»` փորձելով արդարացնել սեփական տապալումն ու թշնամուն մեծաքանակ զինտեխնիկայի հանձնումը:

Սերժ Սարգսյանը որպես կանոն իր` պաշտպանության նախարար կամ նախագահ եղած ժամանակահատվածներում արձանագրված ռազմական հաջողությունների ու մատակարարումների մասին շատ քիչ է խոսել ու խոսում, ինչից օգտվելով այսօրվա որոշ իշխանական գործիչներ, փամփուշտն ու արկն իրարից չտարբերելով, խոսում են նախկինում եղած խնդիրներից ու այսօրվա «աննախադեպ» հաջողություններից:

Փաստ է, որ մինչև 2018 թվականը, ինչ ու որտեղից փորձել ենք զենք-զինամթերք գնել` գրեթե ամբողջությամբ այդ գործարքները կայացել են, ըստ այդմ` մատակարարումներն արվել է, դեռ չեմ խոսում անվճար ռազմատեխնիկական ծրագրերի մասին:

Ու մի բան էլ` պարտության խորհրդանիշ և թշնամուն զենք հանձնող փաշինյանական իշխանությունը քաղաքական ու բարոյական իրավունք չունի խոսել նույն թշնամուց զենք խլած ու հաղթանակ տարած գործիչների ու մարտիկների մասին:

Ռազմական բյուջեի որոշ նրբերանգների մասին Սերժ Սարգսյանի այսօրվա մանրամասն դիտարկումներին ավելացնելու բան չկա, միայն կասեմ, որ իր պատասխանատվության շրջանի մասին նախագահը շատ համեստ ներկայացրեց, բայց դրա մասին մեկ այլ առիթով»:

Ամենից շատ դիտված

17:03 Այս պահին հիվանդանոցներ տեղափոխվել է 8 անձ․ մանրամասներ՝ Երևանում ավտոբուսի վթարից
19:22 Մի տխմար իմ մասին խոսելիս ասում է՝ «փնթի էգ», մյուսը՝ «տգետ հարճ». Աննա Հակոբյանը՝ իրեն քննադատողների մասին
23:28 «Փնթի էգը» ձեր շրջապատի լեքսիկոնն ա. մեր շրջապատում ուրիշ ձև են արտահայտվում. Տիգրան Վարդանյան
18:08 Մխչյանի դպրոցի տնօրենն աշխատանքի չի բարեհաճում, ուսուցիչներն էլ հերքում են, որ թմրանյութ է բաժանվել
18:49 Դրամահավաքի մասին բարձրաձայնելուց հետո տնօրենը հրահանգել է նվաստացնել երեխայիս
22:07 Ամբողջ գյուղը խոսում է, որ թմրանյութ են բաժանել․ տեղներս չենք գտնում․ ինչ են պատմում Մխչյանում
10:03 Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից
20:00 5 տարեկան Արեգիս ասել եմ՝ Պարգևը հրեշտակ է դարձել, թռել երկինք․ 22-ամյա Պարգևի սպանության հետքերով
15:15 Մեծ ձեռքբերում է, որ նստած է, այլ ոչ թե չոքած․ Էդգար Ղազարյան
18:30 Սկանդալներ, «դավաճանություն» և ոչ միայն. ինչը չներեց Փաշինյանը Դիանա Գասպարյանին