Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 14:50 23-11-2023

Հարավային Կովկասում ամենաանվտանգ երկիրը Հայաստանն է․ Daily Mail

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Տնտեսագիտության և խաղաղության ինստիտուտի կողմից հրապարակվել է Խաղաղության համաշխարհային ինդեքս անունը կրող զեկույցը, որը դասակարգում է 163 անկախ պետությունների և տարածքների՝ ըստ խաղաղության մակարդակի: Այս մասին տեղեկացնում է բրիտանական
Daily Mail պարբերականը։

Զեկույցի համաձայն՝ ընդհանուր առմամբ աշխարհի ամենաանվտանգ երկիրը Իսլանդիան է, չնայած այն բանին, որ զեկույցի հրապարակումը նախորդել է ներկայիս հրաբխային ակտիվությանը, որն առկա է այդ երկրում։ Ամենաանվտանգ երկրների շարքում Իսլանդիային հաջորդում են Դանիան, Իռլանդիան և Նոր Զելանդիան՝ համապատասխանաբար 2-րդ, 3-րդ և 4-րդ հորիզոնականներում։

Հատկանշական է, որ ԱՄՆ-ն այս ցանկում զբաղեցնում է 131-րդ տեղը՝ զիջելով Հարավային Աֆրիկային (130-րդ) և Հայիթիին (129-րդ):

Աշխարհի ամենավտանգավ երկիրը ութերորդ տարին անընդմեջ համարվում է Աֆղանստանը, որը զբաղեցրել է 163-րդ հորիզոնականը։ Աֆղանստանին նախորդում են Եմենը (162-րդ), Սիրիան (161-րդ), Հարավային Սուդանը (160-րդ) և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունը (159-րդ):

Զեկույցի հեղինակները պնդում են, որ Ուկրաինայի պատերազմը զգալի ազդեցություն է ունեցել գլոբալ խաղաղության վրա, ընդ որում Ուկրաինան և Ռուսաստանը խաղաղության մակարդակի վատթարացման առումով ամենամեծ հետընթացն են արձանագրել։ Հրապարակման համաձայն՝ Ուկրաինան զբաղեցրել է 157-րդ, իսկ ՌԴ-ն՝ 158-րդ հորիզոնականը։

Հատկանշական է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ամենաանվտանգ երկիրը Հայաստանն է․ այն զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը։ Զեկույցի համաձայն՝ հարևան Վրաստանը զբաղեցրել է 94-րդ, իսկ Ադրբեջանը՝ 95-րդ հորիզոնականը։ Թուրքիան և Իրանը կիսում են 147-րդ հորիզոնականը։




Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը