Մամուլ 2 տարի առաջ - 08:03 22-11-2023

2024-ից Հայաստանում կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրություն․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ ՔՊ-ում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ մոտ 2 ժամանոց փակ հանդիպում է տեղի ունեցել։ Քննարկել են պարտադիր բժշկական ապահովագրության հարցը։ Նախարարը տեղեկացրել է, որ 2024-ից Հայաստանում կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրություն: Եվ աշխատող քաղաքացիներն իրենց եկամտից ամենամսյա գումար պետք է վճարեն պետությանը՝ Հայաստանի բոլոր բնակիչների առողջությունն ապահովագրելու համար։ Սակայն ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ` երկու տարի փորձնական շրջանով։

Առաջին փուլում առողջական ապահովագրություն կունենան աշխատող քաղաքացիները, հաշմանդամություն ունեցող անձինք եւ որոշ այլ խմբեր։ Եթե մարդը եկամուտ չունի, կամ այն միջինից ցածր է, բուժծառայությունը կֆինանսավորվի պետբյուջեից, ինչը նույնպես գոյանում է նույն աշխատող քաղաքացիների վճարած հարկերից։

Պատգամավորները մտահոգություն են հայտնել այն դրույթների հետ կապված, որ ապահովագրական ընկերությունները լինելու են պետական հիմնադրամներ, ռիսկեր են տեսել հարկատուների միջոցները վատնելու հարցում, սակայն Ավանեսյանը հակադարձել է, որ եթե ապահովագրողները մասնավոր ընկերություններ լինեն, ապա նրանք էլ կուղղորդեն դեպի իրենց սեփական հիվանդանոցներ, եւ կոռուպցիոն սխեմա կգործի։ Դժգոհություն է եղել նաեւ գումարի չափի հարցում՝ տարեկան 16-180 հազար դրամ է կազմելու առողջության ապահովագրումը, ինչը պատգամավորներից ոմանք մեծ գումար են համարել։ Պայմանավորվել են կրկին հանդիպել՝ թեկուզ այլ ֆորմատով քննարկելու այս ծրագիրը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում