Ներքին 2 տարի առաջ - 22:13 20-11-2023

Կարեն Կարապետյանն ընդունել է ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի թիմի անդամներին

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացմանը և մոնիթորինգին» տեխնիկական աջակցության ծրագրի թիմի անդամներին։ Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին այցի համար և ընդգծել արդարադատության ոլորտում ԵՄ-ի հետ իրականացվող ծրագրերի ինստիտուցիոնալ և ռազմավարական նշանակությունը՝ ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների ամրապնդման և շարունակականության ապահովման հարցում։ Հայտնում են Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։

Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզով 2019-2023թթ. Արդադարադատության նախարարության կողմից իրականացման ենթակա գործողությունների առաջընթացը՝ ընդգծելով, որ նախատեսված 16 միջոցառումից 15-ը կատարված է, իսկ մեկ միջոցառում գտնվում է իրականացման փուլում։ Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև հակակոռուպցիոն, դատաիրավական, թվայնացման, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում իրականացվող շարունակական բարեփոխումներին ու նախատեսվող միջոցառումներին, որոնք ԵՄ-ի համար կարող են հիմք հանդիսանալ ՀԸԳՀ շարունակական զարգացման համար։

Անդրադարձ է կատարվել նաև ՀԸԳՀ-ի արդյունավետ կիրառման ապահովման հարցում Արդարադատության նախարարության գործիքակազմին, ինչպես նաև 2023թ. սեպտեմբերին իրականացված օրենսդրական փոփոխություններին, որոնցով նախատեսված հատուկ ընթացակարգերի համաձայն՝ Արդարադատության նախարարությունը հնարավորություն կունենա փորձաքննել ՀԸԳՀ-ով նախատեսված գործողությունների շրջանակներում մշակված իրավական ակտերի նախագծերի համապատասխանությունը ԵՄ դիրեկտիվներով նախատեսված չափանիշներին։ Այս համատեքստում Կարեն Կարապետյանը նախանշել է Ծրագրով Արդարադատության նախարարության ակնկալվող աջակցության շրջանակը և կարևորել ԵՄ օժանդակությունը նախարարության անձնակազմի կարողությունների զարգացման հարցում։

Քառամյա ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ պետական մարմիններին 2019թ. հունիսի 1-ին հաստատված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրառման ճանապարհային քարտեզի իրականացման հարցում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակելու քննարկումները՝ ուղղված ՀԸԳՀ-ի արդյունավետ կիրառմանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը