Պուտինը կմասնակցի G20-ի վիրտուալ գագաթաժողովին
copy image url

Պուտինը կմասնակցի G20-ի վիրտուալ գագաթաժողովին

Ներքին 1 տարի առաջ - 07:31 20-11-2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի նոյեմբերի 22-ին Հնդկաստանի կողմից կազմակերպված G20-ի վիրտուալ գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է ռուսական «Россия 1» հեռուստաալիքը։

Ավելի վաղ Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ G20-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովը կանցկացվի նոյեմբերի 22-ին։

«Ռուսաստանի նախագահը և արևմտյան երկրների ղեկավարները կարող են մասնակցել նույն միջոցառմանը: Հաջորդ շաբաթ տեղի կունենա G20-ի վիրտուալ գագաթնաժողովը, և սպասվում է, որ դրան կմասնակցի Վլադիմիր Պուտինը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված