Արտաքին 2 տարի առաջ - 16:32 17-11-2023

Մեծ ջանքեր են պահանջվում, որպեսզի ռազմական գործողությունները չտեղափոխվեն Բելառուսի տարածք․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իրենից մեծ ջանքեր են պահանջվում, որպեսզի ռազմական գործողություններն Ուկրաինայից չանցնեն բելառուսական տարածք։ Այս մասին տեղեկացնում է բելառուսական ԲԵԼՏԱ լրատվական գործակալությունը։

«Ես խաղաղ մարդ եմ, և ամեն ինչ կանեմ, որ պատերազմ չլինի։ Սա մեզ համար շատ արդիական է: Գիտե՞ք՝ այս պատերազմը շարունակվում է ցանկապատի հետևում։ Եվ ինձանից շատ ջանք է պահանջվում, որպեսզի այն չհատի սահմանն այստեղ»,- ասել է Լուկաշենկոն՝ Բելառուսի հարավում գտնվող Գոմելում հանդիպելով Кристалл ոսկերչական ընկերության աշխատակիցների հետ:

Լուկաշենկոն միևնույն ժամանակ նշել է, որ ամեն բան կախված է Բելառուսի ժողովրդից․

«Գիտեք, ես այլ մտահոգություն չունեմ, միայն թե ձեզ լավ լինի։ Եվ եթե յուրաքանչյուրդ գոնե մի քիչ, մի միլիմետր ավելացնեք (ձեր աշխատանքում), մենք նորմալ կապրենք։ Եթե ​​երկու միլիմետր լինի, մենք հարուստ կլինենք։ Ամեն ինչ կախված է միայն մեր ժողովրդից։ Մենք ամեն ինչ ունենք»,- ընդգծել է նա։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին