Արտաքին 4 տարի առաջ - 23:59 27-04-2022

Կիևն ինքը պետք է որոշի ռազմական գործողությունները Ռուսաստանի Դաշնության տարածք տեղափոխելու հարցը. Բլինկեն

Ըստ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Միացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշի՝ պետք է արդյոք ռազմական գործողությունները տեղափոխել ռուսական տարածք, թե ոչ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, այս պահին Վաշինգտոնը միտված է ուկրաինացիներին տրամադրել «այն ամենը, ինչն անհրաժեշտ է ռուսներին երկրի տարածքից... դուրս մղելու համար»։

«Այլ հարց է, թե արդյոք ուկրաինացիները պետք է իրենց սահմաններից դուրս եկող գործողություններ իրականացնեն: Իմ կարծիքն այն է, որ նրանց համար կենսական նշանակություն ունի անել այն, ինչ անհրաժեշտ է ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար: Իսկ մարտավարության ընտրությունն այս դեպքում նրանց որոշումն է»,- ասել է Բլինկենը:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին