Ներքին 2 տարի առաջ - 16:05 17-11-2023

Պարեկները չե՞ն նկատում թուրքական համարանիշերով և մգացված ապակիներով մեքենաները

Տևական ժամանակ է, ինչ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը կոշտ պայքար է մղում մգացված ապակիների դեմ, տուգանում է այն վարորդներին, ովքեր հրաժարվում են հեռացնել մգացված թաղանթները։

Սակայն, կարծես թե, այդ օրենքը չի վերաբերում ՀՀ տարածքում երթևեկող թուրքական պետհամարանիշներով ավտոմեքենաներին։

Պարեկները գուցե նման կերպ չեն ցանկանում խոչընդոտել խաղաղության դարաշրջանին կամ պարզապես «չեն նկատում» այս մեքենաները։

Oragir.News-ի ընթերցողներից մեկը հայտնել է, որ Կոմիտասում այսօր նկատել է մգացված կողային ապակիներով և թուրքական պետհամարանիշներով ավտոմեքենա, որը երկար ժամանակ կայանված է մնացել մայթեզրին, սակայն տարածքով անցնող պարեկները նկատելով մեքենան վարորդին չեն տուգանել մգացված ապակիների համար։

«Ես այդ օրենքին ի սկզբանե դեմ եմ եղել, չեմ հեռացրել թաղանթներն ու այսօր էլ ինձ 2 անգամ տուգանել են, բայց այդ մեքենան ոչ տուգանում են, ոչ էլ մոտ գնում։ Երևի իշխանականների բարեկամներն են Թուրքիայից եկել, հրահանգել են, որ չտուգանեն»,- ասաց քաղաքացին։

Oragir.News-ը փորձեց թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալ Ոստիկանությունից, մեզ ասացին գրավոր հարցում ուղարկել։

Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը