Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 21:34 30-06-2024

Բա հիմա ավտոյի մեջ ո՞նց ենք բուղաչա ուտելու․ մգացված ապակիներով մեքենաների նկատմամբ «ռեյդեր»-ը շարունակվում են․ shamshyan.com

Այսօր՝ հունիսի 30-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին ծառայություն կատարելու ժամանակ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանն ու գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանը, օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Հրազդանից դեպի Երևան ընթացող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է մեքենան ամբողջությամբ ժողովրդի լեզվով ասած «սև տոլած» վիճակով։ Տեղում Լ․ Բադալյանի կարգադրությամբ իրականացվում է «Սև ձեթը, որ վառվում է դառնում է ոչ պիտանի» օպերացիա և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ հայտնաբերվում է օրինախախտ «Նիվիստ»-ը ով էլ ենթարկվում է վարչական պատասխանատվության։

Տեղում պարզվում է նաև, որ համարանիշների վրա էլ վարորդը փակցրած է լինում ինչ-որ ձկան լոգո ու մինչ պարեկը արձանագրություն էր կազմում, վարորդը փորձում է Վ․ Կարապետյանին համոզել, որպեսզի արձանագրություն չկազմվի և դիմապակու ու կողային ապակիների վրայից «պլյոնկեքը» չպոկեն։ Այդ ամենը օգուտ չի տալիս, իսկ դեպքի վայր ժամանած «Նիվա»-ի վարորդի ընկերն էլ նեղսրտում էր, ասելով․ «Ընենց պոկել տվիք «պլյոնկեքը», ոնց որ թե թավայի մեջ բուղաչի համար լցած ձեթը վառվում էր, պլյոնկա էր էլի, արևից պաշտպանվում էինք։ Հիմա որ պոկեցինք, ինչ խերվեցիք, էն ժամանակ շոգին ավտոմեքենայի մեջ հանգիստ կարում էինք տաք-տաք բուղաչա ուտեինք, քանի որ արևը չէր խանգարում, հիմա էլ չենք կարողանալու»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան