Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:55 17-11-2023

ՀՀ կառավարությունը արցախցիներին փաստացի ստիպում է հրաժարվել սոցիալական աջակցությունից

2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը պարունակում է այսպիսի կետ՝ բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անձինք չեն հանդիսանում սույն միջոցառման շահառու։ Ընդ որում, նշված չէ, թե մինչև որ թվականի որ ամիսը հաշվառվածների մասին է խոսքը։



Ի՞նչ անտրամաբանական կետեր են առկա բռնի տեղահանված արցախցիների աջակցության ծրագրերում, Oragir.News-ը կապ է հաստատել փաստաբան Ռոման Երիցյանի հետ։ Փաստաբանը համոզված է, որ սա ոչ թե թյուրիմացություն է, այլ կառավարության կողմից մտածված կերպով թույլ տրված սխալ։

«Ընդհանրապես, ՀՀ կառավարությունը թյուրիմացությունների հարցում վարպետ է, բայց կոնկրետ այս մասով, համոզված եմ, որ բավականին լավ մտածված քայլ է, որով փորձում են բնակչությանը շեղել և անուղղակիորեն ստիպել հրաժարվել սոցիալական աջակցությունից»։ Երիցյանի խոսքով, ենթադրենք, արցախցին Ստեփանակերտում կնքել է տրանսպորտային միջոցի առքուվաճառքի պայմանագիր, բայց չի հասցրել կատարել անվանափոխություն, ստիպված պետք է ՀՀ-ում հաշվառվի, կամ թեկուզ վարորդական իրավունքի վկայականը երկարաձգելու համար քաղաքացուն ստիպում են հաշվառվել, արդյո՞ք, սա չի ենթադրում, որ այդ մարդկանց ստիպում են հրաժարվել սոցիալական օժանդակությունից։

Որակելով Կառավարության նման քայլն անտրամաբանական, փաստաբանը մանրամասնում է․
«Արցախցին տեղափոխվելով ՀՀ, կարողանում է մասնակցել որոշակի գործարքների՝ միայն հաշվառում ստանալուց հետո։ Օրինակ, պետք է հաշվառում ունենալ՝ տրանսպորտային միջոց ձեռքբերելու, աշխատանքի տեղավորվելու համար։ Հաշվառում պիտի ունենալ նաև երեխայի միանվագ նպաստը, կենսաթոշակը ստանալու համար։ Ստացվում է, որ կամ պիտի հաշվառվել և ստանալ վերը նշվածները, կամ չհաշվառվել և օգտվել աջակցության ծրագրերից»,- ասում է մեր զրուցակիցը, ում մոտ հարց է առաջանում, եթե Կառավարության նշյալ ծրագիրը հատուցման նպատակ է հետապնդում, ապա ի՞նչ տարբերություն՝ անձը հաշվառված է ՀՀ-ում, թե՝ ոչ։

Մանրամասները՝ ձայնագրությունում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր