Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:00 17-11-2023

Արցախը դատարկվում էր, թշնամին դա տեսնելով ավելի ցինիկ էր դարձել. արցախցի

Արցախցի 32-ամյա Լարետա Գալստյանի ընտանիքը հազարավոր արցախցիների նման՝ լացն ու կարոտը սրտում հարկադրված հեռացել է իր տնից։ Արցախցի կինը Oragir.News-ի հետ զրույցում հուզմունքը մի կերպ զսպելով, ասում է.

«Ես այն երջանիկ սերնդից եմ, ով ծնվել և մեծացել է ազատ, անկախ ու հաղթած Արցախում։ Ո՛չ հաղթանակը կա, ո՛չ էլ ազատ ու անկախ Արցախը...

Ես էլ շատ արցախցիների նման կորցրել եմ ամենաթանկը՝ հայրենիքն ու մեր հարազատների շիրիմները։ Եթե նյութական կորուստները կարող ես վերականգնել, ապա պարզ է, որ կան բաներ, որոնք անհնար է հետ բերել, վերականգնել։ Ցավը մեծ է, սփոփանք չկա, բայց ստիպված պիտի ապրենք։ Ապրելու համար ընտրել ենք Արցախից իր գեղեցկությամբ ոչ այնքան տարբերվող Գյումրի քաղաքը, այստեղ մարդիկ արցախցիների նման են՝ կամային, կամեցող, հյուրընկալ ու հայրենասեր»:

Լորետան ասում է՝ 51 ժամ ճանապարհ են եկել.

«Մեր փրկության ճանապարհը հա՛մ դժոխքի, հա՛մ հույսի ճանապարհ էր։ Դա անբացատրելի զգացում է... Արցախը դատարկվում էր, իսկ թշնամին դա տեսնելով՝ ավելի ցինիկ էր դարձել»։

Լորետան մասնագիտությամբ ֆինանսիստ է, Գյումրիում մասնակցում է վերապատրաստման դասընթացների։ Արցախցի կնոջ համար այս պահին կարևորը աշխատանք գտնելն է, ասում է, որ չի ուզում նստել ու սպասել պետության կողմից մշակված սոցիալական միջոցառումներին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու

Ձեզ գուցե հետաքրքրի