Դավիթս մեկնեց Եղնիկներ, հաջորդ օրը կապ տվեցին՝ անձնակազմն այլևս չկա․ զոհվածի մայր
copy image url

Դավիթս մեկնեց Եղնիկներ, հաջորդ օրը կապ տվեցին՝ անձնակազմն այլևս չկա․ զոհվածի մայր

Ներքին 1 տարի առաջ - 10:05 15-11-2023
Արցախից բռնի տեղահանված Ելենա Թևանովային Մարտակերտում բոլորն էին ճանաչում, ով ավելի քան քառորդ դար ծառայել է հայոց բանակում։ Ելանան, ում շրջապատում Ալյոնա էին կոչում, մինչև Արցախը լքելու վերջին օրը ծառայում էր 5-րդ պաշտպանական շրջանում՝ որպես զորամասի բուժքույր։ Երբեմնի կենսախինդ, լավատես Ալյոնան չէր կարող պատկերացնել, որ 1 օրվա մեջ կարող է կորցնել ոչ միայն հայրենիքը, այլև՝ ավագ որդուն՝ Դավիթ Թևանյանին․․․ Նա զոհվել է սեպտեմբերի 19-ի գիշերը՝ Եղնիկների դիրքերում։

Ալյոնան կորցնելու «դառը պտուղները» քաղել է դեռևս 90-ականներին, երբ հարազատ եղբայրը Նովոսիբիրսկի ապահով կյանքը թողեց, եկավ միացավ իր պայքարին ու նահատակվեց հայրենիքի փրկության համար։



«Երեք տղաներիս էլ դաստիարակել եմ այնպես, որ հայրենիքից թանկ ոչինչ լինել չի կարող։ Պատերազմից 1 օր առաջ ամուսնուս մահվան տարելիցն էր։ Երեկոյան մեզ N1 տվեցին, ավագ որդիս՝ Դավիթը, ով նույնպես զինվորական էր, մեկնեց Եղնիկներ։ Հորդորներս՝ այս անգամ չգնալ, չօգնեց, ավելին՝ ինձ նախատեց»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է որդեկորույս մայրը։

Ալյոնայի մյուս 2 որդիները ևս տարբեր պաշտպանական դիրքերում էին, ավելին՝ հայտնվել էին շրջափակման մեջ։ Խեղճ մայրը չգիտեր՝ որ մեկի համար մտածել։




«Ամսի 19-ին, երբ զանգեցին մեր զորամաս և ասացին, որ վիրավորներին պետք է հանել Եղնիկներից, ես անմիջապես մեկնեցի․․․ Այդ ժամանակ իմ Դավիթն արդեն չկար, բայց ինձ ոչ ոք չէր համարձակվում ասել։ Ես այդ մասին իմացա զորամասում, երբ կապ տվեցին և ասացին, որ 06-ի անձնակազմն այլևս չկա․․․ Իմ որդին, իմ ավագ սերժանտ Դավթին այդպես էլ չկարողացա տեսնել, մի վերջին անգամ հրաժեշտ տալ»,- մղկտում է Ալյոնան։



Արցախցի կինը 4 պատերազմի է մասնակցել, սակայն այս վերջինն իր խոսքով՝ հնարավոր չէ մարսել։ Երանի է տալիս շրջափակման օրերը, երբ գիշերը հացի հերթերում էր, առավոտյան՝ ծառյության, բայց իր 3 որդիների հետ՝ թև ու թիկունք։ Միակ սփոփանքը, որ որդին Եռաբլուրում է՝ լուսե տղաների հետ։



«Երբ նայում եմ իմ ընկերուհի Ալլային, ով կորցրել է իր տան 2 ճրագներին, փորձում եմ զուսպ լինել, ցավս խեղդել ատամներիս տակ։ Խնդրում եմ Աստծուն, որ ես վերջին որդեկորույս մայրը լինեմ, այլևս պատերազմ չլինի»,- ասում է Ալյոնան։

Ամենից շատ դիտված

22:45 3 անշարժ գույք, 2 մեքենա, 15.4 մլն անկանխիկ, 13.3 մլն կանխիկ, 34.3 մլն եկամուտ. Մխիթար Հայրապետյանի և կնոջ ունեցվածքը
12:30 Փաշինյանն էլ, Ալեն Սիմոնյանն էլ, կառավարության անդամներն էլ չեն հետևում Սահմանադրության պահանջներին. հարցում
11:42 Վեր են ընկնում, ձեռ ու ոտ կոտրում, խայտառակ վիճակ ա. ալավերդցի
11:26 Արամ Սարգսյանի կուսակիցը օրվա հացը աշխատող շինարարներին խաբում, քցում է. Չախոյան
15:07 ՀՀ-ում «անցանկալի անձանց» ցուցակը կազմվում է Անկարայում. քաղաքագետ
14:21 Այդ տխմարները ձերբակալվել են իրենց ախմախ խելքի պատճառով․ Զարեհ Սինանյանի հայրը՝ Բաքվում հայ գերիների մասին
00:40 Կեսգիշերն անց 3-րդ մասում հրավառություն է
22:30 Փաշինյանից ավելի վատ հայհոյանքներ ենք սպասում. հարցում
09:05 Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքի մոտ. էլ որտեղ է զգացվել
13:39 Փաշինյանը ոչ առաջին, ոչ էլ վերջին ավտոկրատ բռնակալն է, ով մնացել է իր սկսած խաղի փլատակների տակ. Մարտիրոսյան