Արտաքին 2 տարի առաջ - 16:47 14-11-2023

Եթե մենք չհաղթենք, հաջորդը կլինեն Եվրոպան և ԱՄՆ-ն․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է, որ նրանք կարող են լինել «հաջորդը», եթե Իսրայելի պաշտպանության բանակը չկործանի ՀԱՄԱՍ-ին: Նա այդ մասին ասել է FOX News-ին տված հարցազրույցում։

«Մենք պետք է հաղթենք ոչ միայն հանուն մեզ, այլև հանուն Մերձավոր Արևելքի, հանուն մեր արաբ հարևանների: Գիտե՞ք ինչ, հանուն Գազայի բնակիչների, որոնք ենթարկվել են այս մութ բռնակալությանը, որը նրանց արյունահեղությունից, աղքատությունից ու թշվառությունից բացի ոչինչ չի բերել»,- ասել է նա։

Նեթանյահուն պնդել է, որ Իսրայելի հաղթանակով կպաշտպանեն Մերձավոր Արևելքը և քաղաքակիրթ աշխարհը․

«Մենք պետք է հաղթենք, որպեսզի պաշտպանենք Իսրայելը: Մենք պետք է հաղթենք, որպեսզի պաշտպանենք Մերձավոր Արևելքը: Մենք պետք է հաղթենք հանուն քաղաքակիրթ աշխարհի: Դա այն ճակատամարտն է, որը մենք մղում ենք հենց հիմա: Այդ հաղթանակին այլընտրանք չկա: Եթե մենք հիմա չհաղթենք, ապա հաջորդը Եվրոպան է, իսկ հաջորդը` դուք: Ուստի, մենք պետք է հաղթենք: Մեր պայքարը ձեր պայքարն է»,- նշել է նա:

Նեթանյահուն հավելել է, որ «քաղաքակրթության ուժերին պետք է թույլ տալ հաղթել բարբարոսներին, քանի որ հակառակ դեպքում այս բարբարոսությունը կտարածվի և կվտանգի ամբողջ աշխարհը»: Ըստ նրա՝ «յուրաքանչյուր ամերիկացի, յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր վտանգի տակ է լինելու»:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ