Ներքին 2 տարի առաջ - 12:41 14-11-2023

Արման Թաթոյանը, Գևորգ Փարսյանը և Առուշ Առուշանյանը ԱՄՆ-ում են

Կապան համայքի ղեկավար Գևորգ Փարսյանի և Գորիսի համայանքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ միասին աշխատանքային այցով գտնվում ենք ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում: Այցին մասնակցում է ամերիկահայ միջազգային փաստաբան Գառնիկ Քերքոնեանը: Այցը կազմակերպված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրանի աջակցությամբ` ամերիկահայ փաստաբան Կարօ Ղազարեանի ընդհանուր ղեկավարությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։

«Այցի ընթացքում տեղի կունենան հանդիպումներ Լոս Անջելոսի և Գլենդելի քաղաքային խորհուրդների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Տեր Հովնան Արք. Տերտերյանի, Հայ դատի հանձնախմբի, Լոս Անջելոսի հայ համայնքի հետ և այլն:

Այցի նպատակն է ԱՄՆ հասարակական-քաղաքական շրջանակներին ադրբեջանական հանցանքների, այդ թվում` Հայաստան ներխուժումները, դրանց հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի Կապան և Գորիս համայնքներում ստեղծված իրավիճակը, մարդու իրավունքների խախտումները ներկայացնելը, ինչպես նաև Կապանի ու Գորիսի կապերի ամրապնդումը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի, Լոս Անջելոսի համապատասխան մարմինների հետ: Այցը հատկապես կարևոր է` հաշվի առնելով, որ Գլենդելը և Կապանը քույր քաղաքներ են»:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին