Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:01 13-11-2023

Արդեն փչացած հեռախոս եմ դառնում, գնացեք, գտեք շների զբոսայգու տեղը. Ավինյան

Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչությունը բոլոր 12 վարչական շրջաններից ստացել է շների համար զբոսայգիների հատվածներում տեղեր առանձնացնելու վերաբերյալ պատասխանները։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:

Նրա խոսքով, Կենտրոն վարչական շրջանում նախատեսում են Օղակաձև զբոսայգում կառուցել շների համար առանձնացված հատված, նախագծանախահաշվային փաթեթն արդեն պատրաստ է։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ Օղակաձև զբոսայգում արդեն մեկ հատ կա, ենթադրվում է մեկ այլ հատվածո՞ւմ։

«5-րդ օղակաձև հատվածում մեկ հատ ունենք, ինչքանո՞վ է ճիշտ էլի Օղակաձև այգում...»,- ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը։

Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Ձեզանից է պատասխանը գնացել, պարոն Ղուկասյան։ Հիմա պարոն Գրիգորյանն ինքն իրենից հո չի՞ ասում Օղակաձև այգի։ Մի հատ ձեզ մոտ հասկացեք՝ որտեղ եք կառուցում»։

Գրիգորյանը նաև ասաց, որ հստակ նշված չէ, թե Օղակաձև այգում որ հատվածում է նախատեսվում կառուցել այդ առանձնացված հատվածը։ Սամվել Ղուկասյանը խնդրեց մեկ շաբաթ ժամանակ շտկումներ անելու համար։

«Ժողովուրդ ջան, արդեն 4-5 ամիս է ժամանակը տրվում է, ոնց որ արդեն փչացած հեռախոս եմ դառնում էլի այս հանձնարականի մասով։ Գնացեք, գտեք այդ տեղերը հստակ, որտեղ մենք կնախագծենք ու կկառուցենք այդ շների զբոսայգին։ Մեկ շաբաթից կզեկուցեք ամբողջը»,- ասաց Ավինյանը։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան