Ներքին 2 տարի առաջ - 16:45 12-11-2023

ՀՀ-ում բենզինը ԵԱՏՄ մյուս երկրներից 2 անգամ թանկ է․ ինչ խորհուրդ կտար ընդդիմադիր Փաշինյանը

Չնայած Հայաստանի իշխանությունների բազմաթիվ խոստումներին ու հավաստիացումներին, տևական ժամանակ է, ինչ մեր երկրում բենզինի և հեղուկ գազի շուկայում ամենաթողություն է տիրում, իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժովին չի հաջողվում կարգավորել բենզինի և հեղուկ գազի գները։

Այսօր արդեն բենզինի գինը դարձել է 580 դրամ, իսկ հեղուկ գազինը՝ տատանվում է 210-240 դրամի սահմաններում։ Այս թանկացումներն առաջացրել են բազմաթիվ վարորդների դժգոհությունը, ովքեր իրենց չեն կարող թույլ տան նման արժեքով վառելիք ձեռք բերել։

Հատկանշական է նաև, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում 2023 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ բենզինի մեկ լիտրն ամենաթանկը վաճառվում է Հայաստանում։ Մեր երկրում մեկ լիտր բենզինի միջինացված արժեքը ըստ տեսակների տատանվել է 510-540 դրամի սահմաններում, մինչդեռ Բելառուսում այն կազմել է 259-270 դրամ, Ղախստանում՝ 162-234, Ղրղստանում՝ 250-308, իսկ ՌԴ-ում՝ 197-239 դրամ։

Բացի այդ կազմակերպության անդամ չհանդիսացող Տաջիկստանում բենզինի միջինացված գինը կազմել է 385-411, իսկ Ուզբեկստանում՝ 316-376 դրամ, որոնք նույնպես անհամեմատ ավելի մատչելի են Հայաստանում առկա գներից։

Այսպիսով՝ Հայաստանում բենզինը միջինում երկու անգամ ավելի թանկ է վաճառվում, քան ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում։

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր քննադատում վառելիքի շուկայում առկա գները և ԱԺ ամբիոնից պատկերավոր համեմատություններ անում, այն դեպքում, երբ այն ժամանակվա գներն ավելի էժան էին։ Դժվար է ասել, թե այս իրավիճակում ի՞նչ խորհուրդ կտար ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ վառելիքի գնաճից դժգոհ վարորդներին, քանի 2018 թվականի մայիսի 8-ից հետո վերջինս այլևս օբյեկտիվ քննադատություններով հանդես չի գալիս։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media