Արտաքին 2 տարի առաջ - 12:10 11-11-2023

Կիևում հզոր պայթյուններ են տեղի ունեցել, հայտարարվել է օդային տագնապ

Կիևում հայտարարված օդային տագնապի ֆոնին հզոր պայթյուններ են որոտացել։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Ըստ Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզների՝ օդային տագնապի ազդանշանն Ուկրաինայի մայրաքաղաքում հնչում է Մոսկվայի ժամանակով ժամը 09։02-ից (Երևանի ժամանակով՝ 10։02)։ Միևնույն ժամանակ ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ օդային տագնապը հայտարարվել է միայն այն բանից հետո, ինչ պայթյունների ձայներ են լսվել։

Պայթյունների մասին մամուլում տարածված լուրերից որոշ ժամանակ անց Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է տեղեկությունն իր թելեգրամյան ալիքում։

«Ուժեղ պայթյուններ են որոտացել մայրաքաղաքի ձախ ափին»,- գրել է նա՝ ընդգծելով, որ ըստ նախնական տեղեկությունների, ՀՕՊ համակարգեր են գործել։ Այլ մանրամասներ Կլիչկոն չի հայտնել։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում