Արտաքին 3 տարի առաջ - 10:32 29-12-2022

Սև ծովում ռուսական հրթիռակիրները բերվել են լիակատար պատրաստության վիճակի. ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել

Դեկտեմբերի 29-ի առավոտյան օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի բոլոր շրջաններում, բացառությամբ արևմտյանի։ Առավոտյան ժամը 8-ի դրությամբ ամբողջ հանրապետությունում հնչում են տագնապի ազդանշաններ, հայտնում է korrespondent.net-ը:

Ինչպես պարզաբանել է «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը, ռուսական զորքերը Սև ծովում մարտական հերթապահության են դուրս բերել երկու վերգետնյա հրթիռակիր։ Արձակման պատրաստ է մինչև 20 «Կալիբր» հրթիռ։

Նշենք, որ մի շարք մարզերում տագնապը հնչում է ավելի քան երկու ժամ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել էր, որ ռուսական զորքերը դեկտեմբերի 26-ին ծրագրում էին զանգվածային հրթիռային հարձակում Ուկրաինայի վրա, սակայն դրանք կանխվել են Էնգելսի ռազմական օդանավակայանում պայթյունների արդյունքում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ