Արտաքին 2 տարի առաջ - 09:58 11-11-2023

Ճապոնիան մտադիր է «առաջատար դեր ստանձնել» Գազայում հումանիտար ճգնաժամի մեղմման ջանքերում

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոկո Կամիկավան հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է «առաջատար դեր ստանձնել» Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամի մեղմման ջանքերում։

Kyodo News-ի հարցազրույցում Կամիկավան ասել է, որ Ճապոնիան ակտիվորեն կաշխատի այլ երկրների հետ «երկու պետությունների» իրականացման ուղղությամբ, որով նախատեսվում է անկախ պաղեստինյան պետության ստեղծում Իսրայելի կողքին։

«Մենք կձգտենք բարելավել հումանիտար իրավիճակը եւ աջակցել դեէսկալացիային կարճաժամկետ հեռանկարում, իսկ երկարաժամկետի համար՝ իրականացնել երկու պետությունների մասին որոշումը»,- ասել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում