Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:51 09-11-2023

Մեկնարկել է Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանության գործով դատական առաջին նիստը

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթ նստավայրում մեկնարկել է Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանության գործով դատական առաջին նիստը։

Այս պահին դատարանի շենքի մոտ հավաքվել են սպանվածների հարազատները, նրանց մի մասը դատարանի դահլիճում է, նիստն անցկացվում է դռնբաց։

Գործով մեղադրյալներ Արկադի Բարսեղյանն ու Վրույր Բարսեղյանը ներկա են դատական նիստին։

ՀԻշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ավարտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող կամ կյանքից զրկելու կամ առողջությանը վնաս պատճառելու համար գործիք պատրաստելու, ձեռք բերելու, պահելու, կրելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: Պեմզաշենի սպանության գործով մեղադրական եզրակացությունը դատախազը հաստատել էր և գործն ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան։


Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի