Մամուլ 2 տարի առաջ - 07:06 08-11-2023

Հեղափոխական ՔՊ-ականը լքել է կուսակցության շարքերը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ժամանակի ակտիվ հեղափոխական Հայկ Նազարյանը որոշել է լքել «Քաղաքացիական պայմանագրի» հավատարիմների շարքը: Նա հրապարակավ հայտնել է. «Բարի լույս հայ ժողովրդին: Որոշել եւ տեղեկացրել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որ ցանկանում եմ դուրս գալ կուսակցությունից, պատրաստվում եմ գրել դիմումս: Որոշումը պատկանում է անձամբ ինձ, ինձ համար մաքրությունն ու արդարությունը վեհ արժեք են: Եթե որոշ մարդկանց մոտ էլ հարցեր կառաջանան, առաջիկայում «լայվով» կմանրամասնեմ: Ես հեղափոխության գաղափարին նվիրված եմ մնացել եւ կմնամ»:

Ահա այսպես հերթական հեղափոխական թիմակիցը լքում է իշխող ՔՊ-ն, որը վաղուց շեղվել է այն արժեքներից, որոնց համար պայքարում էր: Նշենք, որ Հայկ Նազարյանն այն նույն հեղափոխական կերպարն է, որը սովետական կանաչ Vaz 24-ով եկել էր Հանրապետության հրապարակ՝ հեղափոխության, բայց ժամանակակից կարմիր BMW 4 coupe-ով է հեռանում «հեղափոխականներից», այսինքն՝ հեղափոխականի Vaz 24-ը դարձել է 30000-40000 դոլլար արժողությամբ մեքենա:



Տեղեկացենք, որ Հայկ Նազարյանը կառավարական ամառանոցում էր աշխատանքի անցել, շփվել է իշխող էլիտայի հետ, բայց հիմա «դարձի է եկել» ու որոշել, որ ընտրում է մաքրությունն ու արդարությունը՝ լքելով ՔՊ-ն:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին