Արտաքին 4 տարի առաջ - 21:43 11-03-2022

ԵՄ-ն չի կարող Ուկրաինային արագացված ընթացակարգով ընդունել իր շարքերը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վերսալում ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում ասել է, որ եվրոպական դաշինքը «ոչ» է պատասխանում Ուկրաինայի իշխանությունների՝ երկիրն արագացված ընթացակարգով Եվրամիություն ընդունելու դիմումին։

«Ես հասկանում եմ հույզերն ու սպասումները: Երեկ Եվրախորհուրդը շատ հստակ և ճշգրիտ ուղերձ հղեց Եվրոպայում Ուկրաինայի ճակատագրի մասին։ Կարո՞ղ ենք արդյոք բացառիկ գործողություններ ձեռնարկել պատերազմի մեջ գտնվող երկրի վերաբերյալ՝ առանց մուտքի չափանիշներին համապատասխանելու: Պատասխանը ոչ է»,- ասել է Մակրոնը։

Միաժամանակ նա և ԵՄ մյուս առաջնորդները հայտարարել են պատժամիջոցների նոր փաթեթի ըմդունմամբ Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելու իրենց պատրաստակամության, ինչպես նաև Ուկրաինա ռուսական ներխուժման պայմաններում երկրին ռազմական օգնությունը մեծացնելու մտադրության մասին։

Ինչպես ուրբաթ օրը հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, Վերսալի գագաթնաժողովին մասնակցող ԵՄ 27 անդամ երկրների ղեկավարները պայմանավորվել են լրացուցիչ 500 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինային պաշտպանական կարիքների համար։ Ավելի վաղ ԵՄ-ն այդ նպատակների համար հատկացրել էր 450 մլն եվրո:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը